ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են՝ ինչ են քննարկել Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը

Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այս հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով: Այս […]

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին. Լևոն Տեր-Պետրոսյան

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի Էջմիածնում նախատեսած հանրահավաքին: Այս մասաին գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Զգուշացում № 2 Հայաստանի փաշա Նիկոլայը օրերս կրկին հոխորտացել է, որ չի հրաժարվելու Էջմիածնում խոշոր հանրահավաք անցկացնելու սպառնալիքից։ Նախորդ անգամ, իրեն ուղղված իմ նամակից հետո, նա լռելյայն հրաժարվեց Վարդավառի տոնին Էջմիածնի կենտրոնական հրապարակում […]

ՊՆ զինծառայողը պարգևատրվել է ՀՀ կարմիրգրքյան արջի քոթոթին փրկելու համար

Հուլիսի 9-ին ՊՆ կապիտան Է.Ս.Մկրտչյանը Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում նկատել էր ուժասպառ ու անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթ և անմիջապես կապ հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Նույն օրը, ԲԸՏՄ տեսուչները ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի հյուծված քոթոթին նախնական խնամքի համար փոխանցել էին Երևանի […]

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն գործնական քայլեր կձեռնարկեն «3+3» ձևաչափով հանդիպման համար. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն գործնական քայլեր կձեռնարկեն «3+3» ձևաչափով հանդիպման համար: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերներից գործնական քայլեր ենք ակնկալում՝ «3+3» ձաչափով երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպման վայրի և ամսաթվերի վերաբերյալ արագ համաձայնեցման համար», — ասել է […]

Ռուսաստանը երբեք չի uպառնացել Եվրոպային. Կրեմլ

Ռուսաստանը երբեք չի սպառնացել որևէ պետության, այդ թվում և եվրոպական: Ընդհակառակը, ՆԱՏՕ-ն էր մոտենում ռուսական սահմաններին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այսպես է նա մեկնաբանել ճեպազրույցի ժամանակ արևմտյան երկրների պահվածքը «Զապադ 2025» ռուս-բելառուսական զորավարժությունների ֆոնին, այդ թվում՝ Բելառուսի հետ սահմանը փակելու Լեհաստանի որոշումը։ «Ես ուզում եմ հիշեցնել […]

Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարը առաջին արտասահմանյան այցով ժամանել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Իվետ Կուպերը առաջին արտասահմանյան այցով ժամանել է Ուկրաինա: «Արտգործնախարարն իր այցի ընթացքում կընդգծի Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինայի անսասան աջակցությունը և հստակ կհայտարարի, որ Ուկրաինայի պաշտպանությունը ռուսական ագրեսիայից կենսական նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար»,-ասված է բրիտանական ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Կուպերը կայցելի Ուկրաինայի կառավարության շենք, որը տուժել […]

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը․ Արթուր Ալեքսանյանը նրանց շարքում է

Սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կկայանա ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում են Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայից: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով. 55 կգ Մանվել Խաչատրյան 60 կգ Հրաչյա Պողոսյան 63 կգ Կարեն Ասլանյան 67 կգ Սլավիկ Գալստյան 72 կգ Գոռ Խաչատրյան 77 կգ Մալխաս Ամոյան 82 կգ Սամվել Գրիգորյան 87 կգ […]

Վաշինգտոնյան փաստաթղթի բոլոր կետերը վերաբերվում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին. Հակոբ Արշակյան

Խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր ելությում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին: «Դուք ինչ-որ տերմինալոգիայով՝ ապիկար, անճար և այլն փորձում եք  խոսակցությունը շեղել, բայց ուզում եմ ասել՝ անճարն էլ եք դուք, ապիկարն էլ եք դուք, մեր պետության բանակի թալանչիներն էլ եք դուք: Երբ կոալիցիայում ձեր գործընկերները թալանում էին, դուք ասում էիք՝ մենք ընդամենը փոքրամասնություն ունենք, […]

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոնում, կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում։ Կան ձերբակալվածներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ձերբակալությունների լուրը: «Հաստատում ենք, որ որ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար […]

Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ Արևմուտքը Զելենսկու միջոցով իրական ցեղասպանություն է իրականացնում. Զախարովա

Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ Արևմուտքը Զելենսկու միջոցով իրական ցեղասպանություն է իրականացնում, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «120 հազար մարդու արտակարգ զորահավաքը երկրի քաղաքացիներին սպանելու մեխանիզմ է»,- ասել է նա: Զախարովայի խոսքով, Եվրամիությունը պատասխանատու է Կիևի ռեժիմի նեոնացիստների բոլոր հանցագործությունների համար, որոնց  աջակցում է: «Կիևը հրեշավոր պարտություններ է կրում բոլոր ճակատներում՝ փորձելով […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: ​​​​​Մարզերում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին և 14-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև։ Սեպտեմբերի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրшերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի պողոտա — Ռոստովյան փողոց խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ վրաերթի  վայրից դիմել փախուստի։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել է տղամարդ հետիոտնի մահը։ Դեպքի փաստով […]

«Սևան» ազգային պարկ»-ին վերադարձվեց Գեղարքունիքի մարզում գտնվող՝ 15,000 քմ մակերեսով հողամասը

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Արդյունքում՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15,000 քմ մակերեսով, […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի և Աբովյանի մի շարք հասցեներում՝ սեպտեմբերի 15-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29/14, 27/7, 21/13 բազմաբնակարան շենքերի, թիվ 23/2 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի, Հասրաթյան փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Նոր […]

Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ճանապարհը երկկողմանի փակ կլինի

Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում կայանալիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ ճանապարհների երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 10․00-ից 14․00-ը երկկողմանի փակ է լինելու Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ընկած հատվածը։ Իսկ ժամը 10․00-ից 11․30-ը միակողմանի փակ է լինելու Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ընկած հատվածը․ Մ-4 […]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ. այն քաղաքական շահարկումների վայր չէ. Տեր Եսայի քահանա

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարբերաբար հանդես է գալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների հասցեին խիստ վիրավորական ու բացարձակապես անհիմն մեղադրանքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Օրերս սույն անձը հերթական հերյուրական ու զրպարտիչ հայտարարությունն է կատարել՝ պնդելով, թե իբր Մայր Աթոռում […]

Հաջորդ տարի հայտարարատու է դառնալու ևս 500 հազար քաղաքացի, այդ թվում` թոշակառուները. Թունյան

Հաջորդ տարի հայտարարատու է դառնալու ևս 500 հազար քաղաքացի, այդ թվում թոշակառուները. Այս մասին ԱԺ նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Հայտարարագրի հետ կապված՝ մի բանի մասին եմ ուզում տեղեկացնել: Ինչպես խոստացել էինք, մինչև տարեվերջ պիտի հայտարարագրման համակարգի բարելավմանը վերաբերող փաթեթ ներկայացնենք, որպեսզի մարդկանց կյանքն ավելի հեշտացնենք՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի հայտարարատու են դառնալու […]

Պետհամարանիշերի գնման մրցույթում հաղթել է նախկինում կոռուպցիոն սկանդալում հայտնված գործարարի ընկերությունը. Hetq.am

Ներքին գործերի նախարարությունը պետհամարանիշեր ձեռք բերելու նպատակով պայմանագիր է կնքել «Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 534 մլն դրամ է։ Նախորդ տարի ևս ՆԳՆ պետհամարանիշերի պատրաստումը վստահել էր «Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ին։ 2024-ին նախարարությունը ընկերությանը վճարել էր 441 մլն  950 հազար դրամ։ «Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024 թվականին։ Ընկերության […]

Այսօր ՀՀ իշխանությունների ակտիվ քայլերի շնորհիվ Հայաստանում փաստացի հաստատվել է «կեղծապետություն». ադրբեջանագետ

Վերջին շրջանում հաճախ եմ մտածում, որ ամենից բարդը դա բարոյականության ու տրամաբանության բացակայության պայմաններում ապրելն է, շատ ավելի դժվար է, երբ այդ պայմաններում դու հանրային գործունեություն ես ծավալում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Այսօր ՀՀ իշխանությունների ակտիվ քայլերի շնորհիվ Հայաստանում փաստացի հաստատվել է «կեղծապետություն», երբ պետության ղեկավարության գլխավոր գործիքակազմը իրողությունների կեղծումն է ու […]

«Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, վերահաստատում եմ. ՊԵԿ նախագահ

Այո՛, «Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, վերահաստատում եմ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: Մինասյանը մասնավորապես հարցրեց՝ արդյոք «Թրամփի ուղի»-ով գործելու է մաքսային համակարգ և նշեց, որ վերոնշյալ ուղու մասով բազմաթիվ մեղադրանքներ են հնչում և հստակության կարիք կա ««Թրամփի ուղու» հետ կապված ես ինքս […]

ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը

Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը, ազատազրկված անձանց կողմից դրանց պահումն ու ապօրինի շրջանառությունը կանխելու և բացահայտելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: 2025 թվականի օգոստոսի ընթացքում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից անցկացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել […]

Ընթացիկ տարում բացահայտվել է հանցավոր 15 խումբ, արգելափակվել` տելեգրամյան 30 հարթակ

Սեպտեմբերի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմերը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանրապետությունում տիրող իրավիճակը։ Ըստ ՆԳՆ ոստիկանության […]

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց Շիրակի մարզի դատարանն ընտրեց տնային կալանք 2 ամսով: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ Նշենք, որ խափանման միջոցի հարցի քննությունը մեկնարկել էր այսօր առավոտյան ժամը 09:00-ին: Հիւշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող 2 քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ […]

Աբովյանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մայրանուշ Մկրտչյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք. Աբովյան)։ Մասնավորապես՝ — արտադրական շինություններում, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը, բնական և մեխանիկական օդափոխության միջոցների քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը […]