Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ Արևմուտքը Զելենսկու միջոցով իրական ցեղասպանություն է իրականացնում. Զախարովա

Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ Արևմուտքը Զելենսկու միջոցով իրական ցեղասպանություն է իրականացնում, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«120 հազար մարդու արտակարգ զորահավաքը երկրի քաղաքացիներին սպանելու մեխանիզմ է»,- ասել է նա:

Զախարովայի խոսքով, Եվրամիությունը պատասխանատու է Կիևի ռեժիմի նեոնացիստների բոլոր հանցագործությունների համար, որոնց  աջակցում է:

«Կիևը հրեշավոր պարտություններ է կրում բոլոր ճակատներում՝ փորձելով դրանք փոխհատուցել ռուսաց լեզվի դեմ գործողություններով»,- ավելացրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն