Պետհամարանիշերի գնման մրցույթում հաղթել է նախկինում կոռուպցիոն սկանդալում հայտնված գործարարի ընկերությունը. Hetq.am

Ներքին գործերի նախարարությունը պետհամարանիշեր ձեռք բերելու նպատակով պայմանագիր է կնքել «Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 534 մլն դրամ է։

Նախորդ տարի ևս ՆԳՆ պետհամարանիշերի պատրաստումը վստահել էր «Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ին։ 2024-ին նախարարությունը ընկերությանը վճարել էր 441 մլն  950 հազար դրամ։

«Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024 թվականին։ Ընկերության միակ սեփականատերը Դուբայում գրանցված «Մոտուս Կապիտալ» («Motus Capital Free Zone Company) ազատ գոտու ընկերությունն է։

«Մոտուս Կապիտալի» սեփականատերերը հինգն են՝ Արթուր Կոնրադը, Ֆիլիպ Կոնրադը, Լյուդմիլա Կոնրադը, Սիմոն Լենտինը և Յուրգեն Ցիլլինը: Արթուր Կոնրադին պատկանում է ընկերության 60%-ը, իսկ մյուներին` 10-ական տոկոս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն