Աբովյանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մայրանուշ Մկրտչյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք. Աբովյան)։

Մասնավորապես՝

— արտադրական շինություններում, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը, բնական և մեխանիկական օդափոխության միջոցների քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չի տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,

— շինությունների պատերը, առաստաղը և հատակը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

— սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն