Մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով. Սերժ Սարգսյանը՝ 2026-ի ընտրություններին մասնակցության մասին

Մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով: Այս մասին, դատարանի բակում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրագողների հետ զրույցում: «Ես հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին: Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով: Երբ դրա ժամանակը մեր կարծիքով գա, մենք մեր որոշումը կհայտնենք»,- ասել […]

Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր մուտքի/ելքի համակարգ

Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System – EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար։ Ինչ պետք է իմանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Ո՞ւմ է վերաբերում – Նոր […]

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը։

Գեղարքունիքում այրվել է անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14։03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել […]

Վաշինգտոնում ձեռք բերված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ համաձայնությունը պատմական նշանակություն ունի. Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար

Վաշինգտոնում ձեռք բերված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ համաձայնությունը պատմական նշանակություն ունի: Այս մասին  թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում հայտարարել է  Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը: Կուբանիչբեկ Օմուրալիևը նշել է, որ այդ համաձայնագիրը զգալիորեն կամրապնդի թյուրքական աշխարհը և կստեղծի տարանցիկ նոր հնարավորություններ:

Արարատում «Volkswagen»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ջրատարի մոտ. կա 5 տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաներում Եղեգնավան-Այգավան գյուղամիջյան ճանապարհին «Volskwagen» մակնիշի ավտոմեքենան կամրջի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել ջրատարի մոտ: Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն: Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են […]

Հանրային սննդի օբյեկտի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բաբաջանյան 112/5) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից՝ տեղում պատրաստվող մայոնեզից և շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի կտրատված մսից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Մայոնեզ»-ի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային […]

Շենգավիթի համայնքային ոստիկանները տղամարդուն բռնել են գողության պահին

Հոկտեմբերի 6-ի գիշերը` ժամը 4.50-ին, Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Շիրակի փողոցում գործող հանրային սննդի կետից գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել մի տղամարդու։ Սննդի կետի պատուհանը բաց էր, իսկ տղամարդը ներսի սեղանին դրված մետաղյա դրամարկղից հանում և իր գրպանն է լցնում մետաղադրամներ: Տեսնելով […]

Վաշինգտոնի համաձայնագրի շնորհիվ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կլինի. Ղրղզստանի նախագահ

Մենք պարտավորվել ենք ապահովել տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը։  Այս մասին թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովը: «Թյուրքական աշխարհը պետք է ավելի արդյունավետորեն լուծի այս մարտահրավերները։ Այս համատեքստում մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը։ Այս համաձայնագիրը կապահովի Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն և կայունություն»,-նշել է Սադիր Ջապարովը։

Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի խոսնակները հանդիպեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Silicon Mountains-ի կազմակերպիչները՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրեցին միջոցառման նոր ձևաչափն ու այս տարվա խոսնակներին։ Ոչ ֆորմալ հանդիպմանը, որը կազմակերպվել էր գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ, ներկա էին ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Սինոփսիս Արմենիա […]

Հայաստանի հավաքականը այնքան էլ վատը չէ, որքան շատերը կարծում են. հունգարացի դարպասապահ

Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստանի և Պորտուգալիայի դեմ կայանալիք խաղերին։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, անգլիական «Բելեքբրն Ռովերսի» հունգարացի դարպասապահ Բալաժ Տոտը լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի դեմ կայանալիք առաջիկա հանդիպման մասին։ «Պետք չէ անտեսել Հայաստանի հավաքականը, նրանք այնքան էլ վատը չեն, որքան շատերը կարծում են։ […]

Քննչական կոմիտեում Փարաքարի միջադեպով քրեական գործ է հարուցվել

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գերեզմանաքարի վնասման փաստով Քննչական կոմիտեում գործ է հարուցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին իրավապահ կառույցի մամուլի ծառայությունից։ «Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում գերեզմանատունը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մաս կետով (գերեզմանն անարգանքի ենթարկելը)»,– հայտնեցին ՔԿ-ից։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. վնասվել […]

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերվել ՀՀ տարածքին։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի գրավոր հարցմանը: -Ադրբեջանի նախագահը Թյուրքական պետությունների կազմակերպության՝ Գաբալայում […]

ՀՀ-ում միակ քաղբանտարկյալ կինը` Լիդյա Մանթաշյանը, կշարունակի մնալ ապօրինի կալանքի տակ. փաստաբան

Հոկտեմբերի 6-ին լրացավ 44-օրյա պատերազմում մորեղբորս բռնի անհետացման 5-րդ տարին: Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Տաթև Սողոյանը: «Հոկտեմբերի 6-ին դատավոր Մասիս Մելքոնյանը ապօրինաբար կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբար, և անհայտ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր, պայքարի ընկեր Արսեն Ղուկասյանին. Հոկտեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց, որ ՀՀ-ում միակ քաղբանտարկյալ կինը` Լիդյա […]

Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ռուսական «Ատոմ» էլեկտրական մեքենայի նախագծից. «Կոմերսանտ»

«Ատոմ» էլեկտրական մեքենայի առաջին ներդրողներից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը, դուրս է եկել ռուսական «Ատոմ» էլեկտրական մեքենայի նախագծից և այդպիսով դադարեցրել է ավտոբիզնեսում ակտիվներ ունենալը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։ Նրա բաժնեմասը կարող է բաշխվել այլ համասեփականատերերի միջև, այդ թվում՝ «ԿամԱԶ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինի, կամ վաճառվել նոր ներդրողի։Փորձագետները դեռևս կասկածանքով են վերաբերվում «Ատոմ»-ին մեքենայի համեմատաբար բարձր կանխատեսվող արժեքի […]

Վաղարշապատում բախվել են «VAZ»-ն ու «ZIL»-ը. կա տուժած

Հոկտեմբերի 7-ին, ժամը 08:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և «ZIL» մակնիշի բեռնատարը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել […]

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան խախտել է երթևեկության կանոնները. կազմվել է արձանագրություն. ՆԳՆ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան խախտել է երթևեկության կանոնները: Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնեցին ՆԳՆ-ից: Նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և ժամանակ է տրվել՝ մյուս խախտումը վերացնելու համար։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ոստիկանները փորձել են առգրավել Վարդան Ղուկասյանի անձնական […]

Բացահայտվել են առևտրային կազմակերպության տնօրենի կողմից տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու բազմաթիվ դեպքեր. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում, իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց: Մասնավորապես՝ առևտրային կազմակերպության տնօրենը, գործելով խմբի կազմում, Երևան քաղաքում կառուցվող շինության գազամատակարարման աշխատանքների իրականացման ժամկետանց տեխնիկական պայմանների հետ կապված […]

Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ մարմին

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 23 հասցեի դիմաց Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի սրահում դի կա: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ […]

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վեցերորդ օրը Հայաստանն ունի մեկ մասնակից։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում պայքարի մեջ կմտնի 88 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը։ Այս քաշային կարգում հանդես եկող ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:00-ին և կցուցադրվեն Առաջին ալիքով։

Վալոդյան իմ մտերիմ ընկերն է, կշարունակեմ նրա գործը. Օնիկ Ախվերդյան

Վալոդյան իմ մտերիմ ընկերն է, ցավում եմ եղածի համար, կշարունակեմ նրա գործը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Փարաքար խոշորացված համայնքի ավագանու նիստում հայտարարել է նոր ընտրված համայնքապետ ընտրված Օնիկ Ախվերդյանը։ «Տիրապետում եմ համայնքի բոլոր խնդիրներին, պատրաստ եմ իրականացնել այն ծրագիրը, որոնք խոստացել ենք մեր թիմով Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ։ Շատ շնորհակալ եմ իմ թիմակիցներից այս դժվարին […]