Վաղարշապատում բախվել են «VAZ»-ն ու «ZIL»-ը. կա տուժած

Հոկտեմբերի 7-ին, ժամը 08:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն

Գեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է

Նահանջ հրաման տվողը, հող հանձնողը մի մարդ է՝ Նիկոլը