Վաշինգտոնի համաձայնագրի շնորհիվ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կլինի. Ղրղզստանի նախագահ

Մենք պարտավորվել ենք ապահովել տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը։  Այս մասին թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովը:

«Թյուրքական աշխարհը պետք է ավելի արդյունավետորեն լուծի այս մարտահրավերները։ Այս համատեքստում մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը։ Այս համաձայնագիրը կապահովի Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն և կայունություն»,-նշել է Սադիր Ջապարովը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն