Քննչական կոմիտեում Փարաքարի միջադեպով քրեական գործ է հարուցվել

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գերեզմանաքարի վնասման փաստով Քննչական կոմիտեում գործ է հարուցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին իրավապահ կառույցի մամուլի ծառայությունից։

«Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում գերեզմանատունը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մաս կետով (գերեզմանն անարգանքի ենթարկելը)»,– հայտնեցին ՔԿ-ից։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. վնասվել էր համայնքի ղեկավարի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Հովհաննիսյանի եղբոր գերեզմանաքարը, ինչից հետո ծեծկռտուք էր եղել։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն