Մեր երկրում ոչ մի պետական մարմին չի զբաղվում մեր գերեվարված հայրենակիցներով. Արշակ Կարապետյան

Նախկին ՊՆ նախարար Արշակ Կարապետյանը գրում է. Հոկտեմբերի 13-ին, երբ Բաքվում ընթացող այսպես կոչված “դատավարության” ժամանակ հրապարակվում էին հայկական կողմի գաղտնի հրամանները, ամբողջ ադրբեջանական և հայկական մամուլը այդ մասին գրում էր, ես պետք է՞ գրեի, որ մեր համապատասխան մարմինների ուշադրությունը թեքվեր այդ կողմ։ Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում ոչ մի պետական մարմին […]

Սպերցյանը չի որակազրկվի, որոշումը կայացվել է

Սպերցյանը չի որակազրկվի, որոշումը կայացվել է, հայտարարել է Վերահսկիչ և կարգապահական կոմիտեն: «Մենք ուսումնասիրեցինք պատվիրակի զեկույցը և խաղի արձանագրությունը։ Արձանագրումը հետևյալն էր. խաղացող Ախմատ Նդոնգը հեռացվել է խաղադաշտից ագրեսիվ վարքագծի համար»,- նշված  է տարածված հաղորդագրության մեջ: Նշենք, որ «Կրասնոդար»-«Ախմատ» հանդիպման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Սպերցյանի և «Ախմատ»-ի պաշտպան Նդոնգի միջև: Վերջինս հայտնել էր, որ […]

Ադրբեջանը կրճատում է ռազմական ծախսերը

Ադրբեջանը մտադիր է մինչև 2030 թվականը պաշտպանության և ազգային անվտանգության վրա բյուջետային ծախսերը կրճատել մինչև 7,969 միլիարդ մանաթ, ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջետային նյութերի։ Տեղեկատվության համաձայն, այս նպատակներով ծախսերը 2026 թվականին կանխատեսվում են 8,715 միլիարդ մանաթ։ Այսպիսով, պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026-2029 թվականների միջև կկրճատվեն 8.6%-ով: 2026 թվականին պետական բյուջեի այս […]

Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց

Բագրատ սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներից Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան: Նա այսօր չէր մասնակցում դատական նիստին։ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղեկանք է ստացվել, որ հոկտեմբերի 13-ին Տիգրան Գալստյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հիմա շարունակում է մնալ բուժհաստատությունում։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանը չցանկացավ հայտնել ախտորոշումը, որով նա տեղափոխվել է ԲԿ։ Պաշտպանն […]

Փեզեշքիանը մասնակցել է «առողջության ուղի» հեծանվավազքին՝ անձնական օրինակով ցույց տալով ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի կարևորությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Սպահան, որտեղ մասնակցել է «առողջության ուղի» հեծանվավազքին՝ անձնական օրինակով ցույց տալով ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի կարևորությունը:

Հայտնի է դարձել, թե ով կարող է գլխավորել Armani ապրանքանիշը

Armani ապրանքանիշի թոփ-մենեջեր Ջուզեպպե Մարսոչին կարող է դառնալ նորաձևության տան գլխավոր տնօրեն: Այս մասին հայտնում է Corriere della Sera պարբերականը, փոխանցում է gazeta.ru-ն: 62-ամյա Ջուզեպպե Մարսոչին ընկերությունում աշխատում է ավելի քան 20 տարի։ Նա ղեկավարում էր ամերիկյան մասնաճյուղը և առաջխաղացում ստացավ որպես գործադիր տնօրենի տեղակալ և համաշխարհային առևտրային տնօրեն: Առայժմ պաշտոնական հաստատում չկա, սակայն հաղորդվում է, […]

ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում պաշտոնյաների անուններով կեղծ օգտահաշիվներ բացած անձանց հայտնաբերելու ուղղությամբ

Բնակչության շրջանում համացանցային հարթակների թիրախավորմամբ քաղաքացիների համակարգչային տվյալներն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով հարձակման դեպքերը վերջին ժամանակահատվածում ստացել են տարածում։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: «Մասնավորապես՝ բնակչությունից խաբեության կամ վստահությունը չարաշահելու […]

Մեր քաղաքականության հեղինակը մենք չենք, ժողովուրդն է. բոլորի շանսերի մասին գնահատականը նրանք կտան. Փաշինյան

Մեր բոլորի շանսերի մասին գնահատական կտա ժողովուրդը: Այն քաղաքականությունը, որը մենք 2021 թվականից ի վեր իրականացնում ենք, այդ քաղաքականության հեղինակը մենք չենք, ժողովուրդն է, որ շատ ավելի իմաստուն է, քան ցանկացած քաղաքական գործիչ և ուժ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այստեղ մի խնդիր ունի ժողովուրդը, որ մի միասնական ձեռք չունի, որ […]

Աշոտ Մինասյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման

Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին […]

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Տեր Արամ քահանա Ասատրյանը. ՔԿ

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը: Այս մասին լրատվամիջոցներին ասել են Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները: Հանրային հեռուստաընկերության եթերում Տեր Արամ քահանան ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել […]

Տասնյակ լրագրողներ միաժամանակ լքել են Պենտագոնը Հեգսեթի նոր կանոնների պատճառով

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը լուսաբանող ամերիկացի լրագրողները լքել են Պենտագոնը, երբ նրանց հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել՝ մուտքի ավելի խիստ կանոնները չպահպանելու համար։ Մոտ 40-50 լրագրող միաժամանակ լքել են շենքը՝ հանձնելով իրենց անցագրերը և վերցնելով անձնական իրերը իրենց աշխատատեղերից։ «Ամերիկայի ձայն»-ի նախկին լրագրող Օստապ Յարիշը պարզաբանել է, որ Պենտագոնի նոր կանոնակարգերը արգելում են լրագրողներին իրենց […]

Երևանում մարմնական վնաuվածքներով երիտասարդներ են տեղափոխվել հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի: Կարճ ժամանակ անց մեկ այլ օպերատիվ տեղեկություն էլ ստացվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում, որ 1 […]

5,000 հոգանոց հարսանիք եք անում, սեղանի վրայինն ո՞վ է բերում` մենք. բեռնափոխադրողները բողոքում են

Ասենք՝ մարդը Երևանից գնում է Ալմաթի, Ղազախստան, կարող է այդ մարդը ձմեռով է գնում, ի՞նչ գիտեք դուք: Ոչ մեկը չգիտի այդ ճանապարհը, ո՞վ գիտի, Պապոյանն էլ չգիտի այդ ճանապարհը ոնց են գնում: Այս մասին ասել է Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ուղևորափոխադրողներից մեկը: «Ինչ հագած-կապած եք, ուտում եք, խմում եք, այ այս տղերքի «բլակով» ա […]

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը կդադարեցվի

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշմամբ առաջարկվում է հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել «Արմավիր» ՔԿՀ–ում ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը` «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում: «Այսպիսով, ակնկալվում է ապահովել […]

Զբաղվում ենք, մի երկու բան, որ ավել ասեմ, կարող է խանգարի գործին. Պապոյանը՝ բողոքի ակցիա անող բեռնափոխադրողներին

Ժողովուրդ ջան, ոչ միայն տեղյակ ենք, զբաղվում ենք: Հիմա սրանից ավել այս պահին բան չասեմ, ձեզնից շատ ենք այդ հարցով զբաղվում: Հիմա, որ մի երկու աշխատանքային բան ավել ասեմ՝ կարող է ձեր ու մեր գործը նույն գործն է, խանգարի, բայց հավատացեք ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցով ԵԱՏՄ-ում և ես շատ մեծ հույս ունեմ, որ […]

Տեղեկություններ կան «Թուրքական հոսք» գազատարի վրա դիվերսիшյի նախապատրաստման մասին. ՌԴ ԱԴԾ

Ռուսաստանը տեղեկություններ ունի բրիտանական և ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից «Թուրքական հոսք» գազատարի վրա դիվերսիոն գործողություններ նախապատրաստելու մասին, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: ԱԴԾ տնօրենը հայտարարել է, որ բրիտանական հետախուզության անմիջական հսկողության ներքո, ԱԴԾ-ի «Սարդոստայն» գործողությունն իրականացվել է Ստամբուլում՝ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններից անմիջապես առաջ։ Բորտնիկովը նշել է. որ «SAS» […]

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց 2 ամսով

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Նրանք տեղափոխվեցին քրեակատարողական հիմնարկ։ Կալանքի միջնորդությունը քննած դատավոր Կարեն Ֆարխոյանը «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 համակիրների գործով նախագահող դատավորն է։ Մեկ ամսով կալանավորվել է նաև Արագածոտնի թեմի դիվանապետ […]