Մեր քաղաքականության հեղինակը մենք չենք, ժողովուրդն է. բոլորի շանսերի մասին գնահատականը նրանք կտան. Փաշինյան

Մեր բոլորի շանսերի մասին գնահատական կտա ժողովուրդը: Այն քաղաքականությունը, որը մենք 2021 թվականից ի վեր իրականացնում ենք, այդ քաղաքականության հեղինակը մենք չենք, ժողովուրդն է, որ շատ ավելի իմաստուն է, քան ցանկացած քաղաքական գործիչ և ուժ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ մի խնդիր ունի ժողովուրդը, որ մի միասնական ձեռք չունի, որ վերցնի և այդ ծրագիրը գրի: 2021 թվականի ընտրությունների քարոզարշավների և հետագա հաղորդակցությունների արդյունքներով մենք ենք դարձել այն ձեռքը, որը ձևակերպել է այդ ծրագիրը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տեսքով և իրականացնում է»,-նշեց նա:

Նա հավելել է, որ ժողովուրդն աջակցում և պաշտպանում է այդ ծրագիրը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն