Սպերցյանը չի որակազրկվի, որոշումը կայացվել է

Սպերցյանը չի որակազրկվի, որոշումը կայացվել է, հայտարարել է Վերահսկիչ և կարգապահական կոմիտեն:

«Մենք ուսումնասիրեցինք պատվիրակի զեկույցը և խաղի արձանագրությունը։ Արձանագրումը հետևյալն էր. խաղացող Ախմատ Նդոնգը հեռացվել է խաղադաշտից ագրեսիվ վարքագծի համար»,- նշված  է տարածված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Կրասնոդար»-«Ախմատ» հանդիպման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Սպերցյանի և «Ախմատ»-ի պաշտպան Նդոնգի միջև: Վերջինս հայտնել էր, որ Սպերցյանն իր նկատմամբ ռասիստական արտահայտություն է արել:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն