Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց

Բագրատ սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներից Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:

Նա այսօր չէր մասնակցում դատական նիստին։ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղեկանք է ստացվել, որ հոկտեմբերի 13-ին Տիգրան Գալստյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հիմա շարունակում է մնալ բուժհաստատությունում։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանը չցանկացավ հայտնել ախտորոշումը, որով նա տեղափոխվել է ԲԿ։ Պաշտպանն ընդգծեց՝ իր պաշտպանյալի բուժումը շարունակվում է, սակայն նրա առողջական վիճակն այնպիսին չէր, որ չէր կարող մասնակցել դատավարությանը, պարզապես պատշաճ ուղեկցում չի ապահովվել նրա համար։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն