Դուք արդարացնում եք 30 տարվա և այսօրվա թալանը, ռազմավարական ձախողումները և մեր երկրի կործանմանն ուղղված քայլերը

2022թ-ի սեպտեմբերին թշնամու կողմից օկուպացված ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորները գնդակահարել են հայ անզեն զինվորներին։ Ցանկացած նորմալ երկրում իր միջազգայնորեն ճանաչված սահմանին նման վայրագության համար դիմում են Միջազգային քրեական դատարան, որին անդամակցեց ՀՀ-ն, իսկ վարչապետը խոստացավ դիմել դատարան։ Ուշադրություն 2025թ նոյեմբերի 29 է. ՀՀ ո՛չ միայն չի դիմել դատարան, այլ նաև Բաքվի […]
Եկեղեցականներ և զինվորականներ, սուտ ցուցմունքներ մի՛ տվեք մեկը մյուսի վրա

Հիմնական թիրախը եկեղեցականներն են և զինվորականները: Ամեն օր լսում ենք, որ հոգևոր ծառայողի են ձերբակալում, օրինակ, վերջերս Արշակ սրբազանի ձերբակալությունը, կամ հետախուզում են հայտարարում ինչ-որ գեներալի, այդ գեներալը Գրիգորի Խաչատուրովն է: Ինչու՞: Որովհետև այդ երկու կառույցն ունեն հայանպաստ գաղափարներ, ճանաչում են Հայոց պատմությունը, հռչակում են, որ մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, այդ մարդիկ են մշտապես […]
Մատուռից գողացել են Վանից գաղթած ընտանիքի կողմից փրկված 13-րդ դարի Ավետարանը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արարատի մարզի հանրահայտ Տափերական գյուղի մատուռից գողացել են 13-րդ դարի «Չարխափան» Ավետարանը։ Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է նաև քննչական խումբը։
1988թ.-ին Հայաստանում տեղի ունեցած ողբերգությունը ընդհանուր դարձավ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար. ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը` Սպիտակի երկրաշարժի մասին

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ողբերգություն, որն ընդհանուր դարձավ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար: Այդ օրը հանրապետության հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, պաշտոնական տվյալներով, խլեց 25 հազար մարդու կյանք։ Տուժեցին Լենինականը (այժմ՝ Գյումրի), Կիրովականը (այժմ՝ Վանաձոր) և ավելի քան 300 բնակավայրեր, իսկ աղետի էպիկենտրոնում գտնվող Սպիտակ քաղաքը հիմնահատակ ավերվեց։ Աղետն ազդել է Հայաստանի տարածքի […]
Իրանի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան, Ռուսաստան և Բելառուս

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կիրակի օրը հայտարարել է, որ վաղը նախատեսված է երկրի արտգործնախարար Աբաս Արաղչիի այցը Ադրբեջան։ Ըստ Բաղայիի, այցի շրջանակում նախատեսված են Իրանի արտգործնախարարի հանդիպումները Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ։ Ինչպես նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, Թեհրանը ձգտում է ընդլայնել երկկողմ հարաբերությունները նման դիվանագիտական շփումների միջոցով և նպատակ ունի Կովկասի տարածաշրջանում […]
Հենց միասնականության շնորհիվ մենք կարողացանք ոտքի կանգնել 1988-ի երկրաշարժից հետո. գեներալ Ա.Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը երկրաշարժի 37-րդ տարելիցի առթիվ Եղբայրներ և քույրեր, սիրելի՛ հայեր։ Հարգելի հայրենակիցներ, այսօր մենք հիշում և խորին հարգանքի տուրք ենք մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։ Այդ օրը, տեղական ժամանակով 11։41-ին, Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ ուժգնությամբ աղետալի երկրաշարժ, որի […]
Փաշինյանի «պատարագը» տիրադավները ձախողել են. պատարագի ոչ մի իր չի գտնվել Յոթ Վերքում

Գյումրիից Yerkir.am-ը տեղեկացավ, որ Շիրակի թեմի բոյկոտի հետևանքով ներսում մոմ չի վաճառվել, անգամ երգչախումբն է դրսից բերվել։ Ո՛չ մոմավաճառ, ո՛չ հավաքարար, և ոչ էլ երգչախումբը ներկա չեն։ Երգեհոնի բանալին ոստիկանները փնտրել և չեն գտել, բոլոր սրբությունները՝ սկսած սուրբ սկիհից հավաքվել է պատարագի սուրբ սեղանից։ Շիրակցի հավատացյալները անգամ Սրբազանի գահն են հանել, որ, իրենց խոսքերով, դավաճան […]
Երուսաղեմի միաբանները լիակատար աջակցություն են հայտնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց հայրապետին

Երուսաղեմի միաբանները լիակատար աջակցություն են հայտնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգային եկեղեցական ժողովով ընտրված Ամենայն հայոց հայրապետին: Ընդգծվում է՝ վեհափառ հայրապետի անվան հիշատակումը Սուրբ պատարագների ընթացքում նույն ժողովի իրավական պահանջն է: «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, համաձայն ՀՀ Սահմանադրության, ինքնակառավարվող հաստատություն է և անջատ է պետությունից: Ներկա կառավարության միջամտությունը եկեղեցու գործունեությանը հակասում է Սահմանադրական կարգին»,- […]
Կարդինալ Ժան Մարկ Ավելինը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանում քրիստոնյաների դեմ հալածանքների վերաբերյալ

Կարդինալ Ժան Մարկ Ավելինը խորը մտահոգություն է հայտնել Վեհափառ Հայրապետին Հայաստանում քրիստոնյաների դեմ հալածանքների վերաբերյալ․ խոստացել է իրադրությունը ներկայացնել նաև Մակրոնին: Նորին Սրբություն Գարեգին Երկրորդը ավարտեց իր պաշտոնական այցը Ֆրանսիա, որտեղ արժանացավ փառահեղ ընդունելության։ Սա զարմանալի չէ, քանի որ Վեհափառը մեծ հարգանք է վայելում քրիստոնյա աշխարհում։ Վեհափառին ուղեկցում էր անձամբ Կարդինալ Ժան Մարկ Ավելինը, ով […]
Այս օրերը ՀՀ ԱԱԾ-ի պատմության մեջ կմնան որպես ամենախայտառակ, ամենաողորմելի ու ամենապիղծ օրեր. լրագրող

«Այս օրերը ՀՀ ԱԱԾ-ի պատմության մեջ կմնան որպես ամենախայտառակ, ամենաողորմելի ու ամենապիղծ օրեր: Զավթել եկեղեցիներ, հեռացնել հոգևորականներին, պատարագի տեքստեր խմբագրել, կատարել մեկ պատուհասի հրամաններ. սա այն ողջ գործառույթն է, որն այսօր անում է երկրի ազգային անվտանգության թիվ մեկ պատասխանատու կառույցը: Վեհափառի անունը պատարագի ժամանակ հնչեցնելը, ըստ աած-ի, ազգային անվտանգության խնդիր է, պետք է կանխել: Աթեիստ […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը մեկ քայլով հետ տարավ մեզ Արցախի հարցի հայանպաստ լուծումից. միջազգայնագետ
Ցավոք սրտի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ևս մեկ քայլով հետ տարավ մեզ ապագայում Արցախի հարցի հայանպաստ լուծման հետ կապված։ Սա 30 տարվա և այսօրվա անհեռատես դիվանագիտական աշխատանքի, քաղաքական սխալ հաշվարկների և ազգային/պետական շահը սեփական շահերին ստորադասելու արդյունքն է։ Մեր հույսը պահում ենք մեր սրտերում, իսկ հողի վրա օր օրի հեռանում ենք Արցախի վերադարձի երազանքից… #կարճ_անդրադարձ […]
Ամո՜թ մեզ, հայեր, հազար ամո՜թ․․․պատմաբան

1888 թվականի ապրիլի 24-ին Թիֆլիսում մահանում է Րաֆֆին։ Գրեթե՝ սովամահությունից, անսահման թշվառության մեջ։ Թիֆլիսահայությունը Րաֆֆու աճյունն ամփոփում է Խոջիվանքում։ Ապա, մի խումբ նվիրյալներ դրամահավաք են կազմակերպում, որպեսզի Րաֆֆու գերեզմանին իր մեծությանը վայել կոթող կանգնեցնեն։ Կես տարվա ընթացքում հավաքվում է ընդամենը․․․ 1019 ռուբլի, 31 կոպեկ։ Ոչ ավելին․․․Նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը նախագծում է Րաֆֆու գերեզմանի կոթողը։ Սակայն, միջոցները […]
Եվրամիության առաջնորդները մինչև 2030 թվականը պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմի. Հունգարիայի նախագահ

Եվրամիության առաջնորդները մինչև 2030 թվականը պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմի: Հայտարարել է Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանը․ «Առաջին փուլում խզվում են դիվանագիտական հարաբերությունները, երկրորդ փուլում սահմանվում են տնտեսական պատժամիջոցներ և դադարեցվում է տնտեսական համագործակցությունը, երրորդ փուլում խոսքը վերաբերում է զինված ուժերին և ռազմական տնտեսությանը անցնելուն, իսկ չորրորդ փուլն արդեն բախման փուլ է»,- ասել է նա: