Հիմնական թիրախը եկեղեցականներն են և զինվորականները: Ամեն օր լսում ենք, որ հոգևոր ծառայողի են ձերբակալում, օրինակ, վերջերս Արշակ սրբազանի ձերբակալությունը, կամ հետախուզում են հայտարարում ինչ-որ գեներալի, այդ գեներալը Գրիգորի Խաչատուրովն է: Ինչու՞: Որովհետև այդ երկու կառույցն ունեն հայանպաստ գաղափարներ, ճանաչում են Հայոց պատմությունը, հռչակում են, որ մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, այդ մարդիկ են մշտապես ասում, որ Արցախի վերադարձ լինելու է:
Ես նորից կոչ եմ անում բոլոր եկեղեցականներին, մեր բոլոր սուրբ վայրերի ծառայողներին, մեկդ մյուսի վրա մի՛ գրեք, մանավանդ սուտ: Կոչ եմ անում գեներալներին և սպաներին՝ մեկդ մյուսի վրա սուտ մի՛ գրեք, ինչի դիմաց ուզում է լինի: Կան մարդիկ, ասում են՝ <<Դեմ են տվել ասել են գրի, մենք էլ գրել ենք>>: Ինչ է նշանակում <<դեմ են տվել>>, դու սպա ես, դու գեներալ ես, քո վրա կրակեն անգամ, դու չպիտի գլուխդ իջեցնես:
Դրա համար էլ պարտվել ենք: Այսպիսի տականք արարք չպիտի լինի ո՛չ եկեղեցում, ո՛չ սպայական կազմի մեջ: Այս դեպքում այս իշխանությունը ոչինչ չի կարող անել:
ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան



































