2022թ-ի սեպտեմբերին թշնամու կողմից օկուպացված ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորները գնդակահարել են հայ անզեն զինվորներին։ Ցանկացած նորմալ երկրում իր միջազգայնորեն ճանաչված սահմանին նման վայրագության համար դիմում են Միջազգային քրեական դատարան, որին անդամակցեց ՀՀ-ն, իսկ վարչապետը խոստացավ դիմել դատարան։
Ուշադրություն 2025թ նոյեմբերի 29 է. ՀՀ ո՛չ միայն չի դիմել դատարան, այլ նաև Բաքվի բռնապետության դեմ բոլոր գործերը կասեցրել է։ Պատերազմից անցել է 5 տարի և դեռևս անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի): Գերիները մնում են Բաքվում, իսկ ՀՀ տարածքներից ռազմավարական դիրքերի մի մասում ծածանվում է թշնամու դրոշը։ Կապ չունի, որ Արցախը կորցրել ենք նաև նախկինների մեղքով այս իշխանությունները ԽԱԲԵԼ են մեզ, ՇԵՂՎԵԼ են հեղափոխության ճանապարհից, և ՁԱԽՈՂԵԼ են ՀՀ ազգային շահերի պահպանումը։ Կանգնելով նախկինների/ներկաների կողքին` դուք արդարացնում եք 30 տարվա և այսօրվա թալանը, ռազմավարական ձախողումները և մեր երկրի կործանմանն ուղղված քայլերը…
Հ.Գ. Ցավում եմ, որ շատերին կուրացրել է ո՛չ թե սարսափելի ախտոտված օդը, այլ փողը/պաշտոնը, որի համար հանդուրժում/աջակցում եք այս ամենը…
Միջազգայնագետ-քաղաքագետ Կարեն Ղազարյան



































