Ձորաղբյուրի տարբեր հատվածներում առաջացել են աղբանոցներ. բնակիչներն ահազանգում են Ձորաղբյուրի տարբեր հատվածներում առաջացել են աղբանոցներ. բնակիչներն ահազանգում են

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայնքի Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տարբեր հատվածներում կուտակված աղբը տարածում է գարշահոտություն ու ստեղծում հակասանիտարական վիճակ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Երեկ՝ օգոստոսի 31-ին, նույնպես նույն վիճակն էր. աղբը տարբեր հատվածներում ոչ միայն հեռացված չէր, այլև ցաքուցրիվ էր։

Բնակիչները տնից աղբը տեղափոխում էին, որպեսզի լցնեն աղբամանի մեջ, սակայն այն ամբողջությամբ լցված էր։

Անգամ որոշ հատվածներում հոտը զգացվում էր մի քանի հարյուր մետրից։

Բնակիչները, ովքեր հրաժարվեվին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ձորաղբյուրում նման իրավիճակ երբեք չի եղել։ Միշտ ժամանակին աղբը հեռացրել են, բայց վերջին օրերին ոչ միայն չեն հեռացրել, այլ նաև ոնց որ դիտմամբ տրակտորով աղբը ցաքուցրիվ անեն»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն