Իսկ դուք ձեզ հարց տվե՞լ եք` ինչու՞ են նման տոնակատարությունները այսքան շատացել. ՀՃԿ անդամ

«Անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ» — ասել է Չեխովը։
Բայց նա չէր տեսել այսօրվա Հայաստանը։ Ես կավելացնեմ` նաև մարմնի մահ։

1915 թվականին Արևմտյան Հայաստանի գավառներում թուրք ջարդարարները հայերին կոտորում ու աքսորում էին դեպի Դեր Զորի անապատներ, մինչդեռ Ստամբուլի հայության մի մասը շարունակում էր ապրել իր առօրյա կյանքով` զբաղված զվարճանքներով ու քաղաքային հարմարություններով։

Այսօր պատկերն այլ ձևով, բայց նույն տրամաբանությամբ կրկնվում է։ Օրվա իշխանությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում` մի կողմից ժողովրդին թողնելով սոցիալական ծանր վիճակում, մյուս կողմից` շեղելով ուշադրությունը։ Երևանում և հարակից քաղաքներում կազմակերպվում են մեծամասշտաբ համերգներ, գինու փառատոններ, խորովածի փարթիներ` ներգրավելով հայտնի հայ և արտասահմանյան կատարողների։
Այս ամենը պատահական չէ։ Սա տեղի է ունենում ընտրություններին ընդառաջ։
Ես նախկինում արդեն անդրադարձել եմ, թե ինչպես են պետությունները նախապատրաստում հասարակությանը` թմրեցնելով զգոնությունը։
Մայիսի 1-ի միջոցառումների ընթացքում Հանրապետության հրապարակում կարելի էր տեսնել նաև թուրքերի, ովքեր «մեր հայրենակիցների» կողքին ուրախանում էին, իսկ նրանցից մեկը նույնիսկ ցուցադրում էր գորշ գայլերի նշանը։ Եվ ցավալին այն է, որ շատերը դա տեսնում են… ու լռում։

Իսկ դուք ձեզ հարց տվե՞լ եք` ինչու՞ են նման տոնակատարությունները այսքան շատացել։

Մտածե´ք

«Համահայկական ճակատ» կուսակցության անդամ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն