Պուտինը մաքսային մարմիններին թույլատրել է խոցել անօդաչուները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը մաքսային մարմիններին լիազորում է հակազդել անօդաչու թռչող սարքերին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Այժմ մաքսավորները կկարողանան կասեցնել դրոնների աշխատանքը գերատեսչության օբյեկտների վրա հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեպքում, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Մաքսային ծառայության աշխատակիցներին թույլատրվում է ճնշել կամ փոխակերպել անօդաչուների հեռավար կառավարման ազդանշանները, ազդեցություն գործել կառավարման վահանակների վրա, ինչպես նաև վնասել և ոչնչացնել հենց սարքերը։ Խոսքը վերաբերում է ցանկացած ավտոմատացված անօդաչու համալիրների՝ օդային, ստորջրյա, վերգետնյա, ինչպես նաև անօդաչու տրանսպորտային միջոցների մասին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն