Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ

Պակիստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը, ինչի հետևանքով չորս երեխա է զոհվել, հայտնում է ABC News-ը։  Հարձակումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում՝ Բելուջիստան նահանգում, երբ ավտոբուսը երեխաներին տեղափոխում էր քաղաքային դպրոց։ Չորս երեխա մահացել է, 38-ը՝ վիրավորվել։

«Ոչ մի խմբավորում պատասխանատվությունը չի ստանձնել, չնայած, հավանաբար, կասկածներ կան էթնիկ բելուջ անջատողականների վրա, որոնք հաճախակի հարձակումներ են գործում անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների վրա տարածաշրջանում», — նշում է թերթը։ Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին դատապարտել է հարձակումը և ցավակցություն հայտնել երեխաների մահվան կապակցությամբ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն