Օրենքով արգելված է, որ անցանկալի մարդու մասին տեղեկությունը հայտնվի վարչապետի մոտ, բայց նման դեպք եղել է. Մինասյան

Լավ է, որ հարցը ներկայացնում է ԲՏԱ նախարարը, իսկ նիստը վարում է նախկին ԲՏԱ նախարարը, սա նշանակում է, որ հնարավոր է բոլոր հնարավոր իրար հակադրվող հարցադրումներն արդյունավետ կքննարկվեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝  «Կիբերանվտանգության մասին» օրենքի և կից օրենքների փաթեթի քննարկման ժամանակ։

Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից  ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հրապարակային խոստում է տրվել բավարարել ընդդիմության առաջարկը՝ Տեղեկատվական համակարգի մարմնի կարգավորման հանձնաժողովը, որպես սահմանադրական մարմին կազմավորման վերաբերյալ, որպեսզի այնտեղ թեկնածուներ առաջադրելու իրավունք ունենա նաև ընդդիմությունը՝ իշխանության հետ հավասար, որպեսզի մարմինը զերծ լինի քաղաքական ազդեցությունից։

Անդրադառնալով Հանրային տեղեկությունների մասին օրենքին՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Հաճախ հանդիպում ենք քաղաքացիների անձնական տվյալների չհիմնավորված  տեսքով կա՛մ հրապարակմանը, կա՛մ չհիմնավորված տեսքով քաղաքացու պահանջին ի պատասխան տեղեկություն չտրամադրմանը»։ Նա նկատեց, որ երկուսն էլ հավասարաչափ խախտում են մարդու իրավունքները և մինչ այսօր այդ խնդրով լուծման արդյունավետ մեխանիզմ չի գտնվել։

Մինասյանը հիշեցրեց, որ օրենքով արգելված է, որ անցանկալի մարդու մասին տեղեկությունը հայտնվի  վարչապետի մոտ, ինչը արգելում է նաև օրենքը, բայց նման դեպք արձանագրվել է։

«Երբ հարցնում ես, ինչպես, բա ինչ ձևով պետք է պաշտպանվի՝ պատասխան չկա։ Բոլոր գերատեսչությունները, որոնց համար հասանելի է անցանկալի անձանց տեղեկատվության բազան, բոլորը հերքում են, թե իրենք այն չեն տվել։ Բա, որ չեն տվել, որտեղից հայտնվեց այն և եթե չեն տվել, բայց հայտնվել է, ո՞վ է պատասխանատվությունը կրում դրա համար»։

Նա նշեց, որ այդ խնդրով օրենսդրական փաթեթում լուծումներ չեն տրված և հարցը պետք է կանոնակարգվի իրավական նորմով։

«Հայաստան» խմբակցության քարտուղարը հայտնեց, որ օրենքի նախագծին ձեռնպահ են քվեարկելու, որպեսզի մինչև երկրորդ ընթերցում իրենց առաջարկները դիտարկվեն։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն