Ակնհայտ է, որ Բաքվի դատավարությունները շարունակվելու են, պարտադրվելու է միակողմանի ճշմարտությունը. Եղիշե Կիրակոսյան

Միջազգային դատական գործընթացների կարևորությունն առանցքային են։ Երբ որ դու միջազգային դատական գործընթացները հանում ես ամբողջ պատկերի միջից, մնում է Բաքվի դատավարությունը: Այս մասին Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկմանն ասաց ԵՊՀ Միջազգային դատարաններ և արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար  Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Բաքվի դատավարությունները շարունակվելու են, պարտադրվելու է միակողմանի ճշմարտությունը։

Միաժամանակ նա հույս հայտնեց, որ միջազգային դատական գործընթացները կլինեն շարունակական, քանի որ կարևոր անվտանգային երաշխիքներ են պարունակում իրենց մեջ, առաջին հերթին պահվող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

«Իմ անձնական նեղ մասնագիտական ընկալմամբ, խաղաղությունն առաջին հերթին նաև ենթադրում է  հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում։ Ես այդպես եմ պատկերացնում»,- ասաց Կիրակոսյանը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն