Ի՞նչ մեսիջ էին պարունակում Ռուբեն Վարդանյանի,Դավիթ Բաբայանի, Դավիթ Մանուկյանի միջնորդությունները. իրավապաշտպանը՝ Փաշինյանին, Միրզոյանին որպես վկա կանչելու մասին

Ես այստեղ ավելի տակտիկական հարց եմ տեսնում, չեմ կարծում, որ  միջնորդություն անելիս ակնկալիք են ունեցել, որ այն բավարարվելու է կամ բավարարված միջնորդության հիման վրա փաստացի հարցաքննություն է իրականացվելու,Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկմանն ասաց Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝  պատասխանելով հարցին, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բաքվի դատարանում  Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Ռուբեն Վարդանյանը միջնորդել էին Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին որպես վկաներ հարցաքննել, ի՞նչ մեսիջ էին պարունակում այդ միջնորդությունները։

Ըստ նրա, այդ միջնորդություններն ավելի շատ հռետորական բնույթ ունեին. «Նշված անձինք մեղադրում են այնպիսի  օրինական գործողությունների համար, որոնք կապված են եղել ԼՂՀ-ում պաշտոն  զբաղեցնելու և պաշտոնի ուժով գործողություններ իրականացնելու հետ։ Ինքնուրույն,  այլ արարքներ նշված անձանց չեն վերագրում։

Ինքնին Արցախի իշխանություն կրող պետական միավորների գործունեությունը որակում են որպես ահաբեկչություն, զինված խմբավորումներ։

Այս հարցադրման հետևում դա է կանգնած՝ եթե չի եղել ինքնահռչակման  ապօրինություն հաստատող, դատապարտող գործողություն, ավելին՝ ստեղծվել է  լեգիտիմ մեխանիզմ, որի շրջանակում   հակամարտությունը պետք է ամբողջական լուծում ստանար, արդյո՞ք դրա շրջանակում կատարվող  գործողությունները երբևէ կարող են հանցավոր լինել։ Եթե դրանք հանցավոր են, ուրեմն ունենք հանցակիցներ»,- ասսաց Ս. Սահակյանը։

Նա մանրամասնեց, որ ցանկացած  պետության ներկայացուցիչ, որը բանակցել է Արցախի նախագահների հետ, օրինակ Բակո Սահակյանի հետ, նշանակում է, հանցակից է, Մինսկի խումբը, որը լուծումներ է քննարկել, փորձել համաձայնեցնել  Արցախի վարչակազմի հետ,  հանցագործ է, այլ պետությունների կողմից, այդ թվում ԱՄՆ, Արցախին եղել է ֆինանսական աջակցություն, այսինքն այս պետությունները ֆինանսավորել են ահաբեկչությո՞ւն։

«Այդ միջնորդությունների բովանդակությունը հետևյալն էր՝ աշխարհին ցուցադրել, որ ինքնորոշման  իրավունքը չի կարող համարվել հանցագործություն, եթե այդպիսին համարվի, ապա պետք է նաև  մյուս հանցակիցներին ի հայտ բերելու ջանքեր գործադրվեն»,- ասաց Ս. Սահակյանը։

Էջմիածնում թեժ ընտրություններ են սպասվում, սպառնալիքների պակաս չի լինի․ Անահիտ Հակոբյան

Իրավապահ համակարգը ՔՊ-ի գործիք․ մարդիկ միայն ագրեսիա են տեսնում․ Արթուր Ավետիսյան

Սուրեն Պապիկյանը վախեցած է Արշակ Կարապետյանից․ թող միշտ վախի մթնոլորտում լինեն