Արցախ, Ստեփանակերտի Ազատության հրապարակ, 2013թ. — հետախույզի օր.
Ներկայացված հեղինակային ֆոտոշարքում Արցախի Պաշտպանության Բանակի հետախուզական ստորաբաժանումներն իրականացնում են մարտավարա-հետախուզական ցուցադրական վարժանքներ՝ նվիրված նոյեմբերի 5-ին՝ Հետախույզի օրվան։
Պատկերներ, որոնք պահպանում են Հայոց բանակի հաղթական ոգու այն ժամանակվա անփոխարինելի շունչը։
FrontTV-ն պարբերաբար ներկայացնելու է շարք՝ Արցախի և Հայաստանի պատմական, ռազմաքաղաքական և հաղթական կարևոր դրվագներով՝ ֆոտոշարքերի, փաստագրական կադրերի և արխիվային նյութերի միջոցով։
Այն նպատակ ունի՝
— վերարժևորել մեր պետականության հիշողությունը,
— պահպանել հաղթանակների ժառանգությունը,
— փոխանցել պայքարի շարունակականությունը նոր սերունդներին։


































