Նախկիններով և ներկաներով պետք է անվերադարձ հեռանաք և պատասխան տաք` մեր ռազմավարական ձախողումների և մարդկանց խաբելու համար…

Միջազգայնագետ-քաղաքագետ Կարեն Ղազարյանը գրում է. Արցախի բանակցային փաստաթղթերից թերևս ամենահետաքրքիր երկու բան պակասում է։ Առաջինը #Քի_Վեստը, որը մենք պատրաստ ենք եղել ստորագրել, սակայն Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է և #2019թ_ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկին ի՞նչ է պատասխանել հայկական կողմը, որը փաստացի կարող էր մեզ զերծ պահել պատերազմից։ Տպավորություն է, որ այս խառը փաստաթղթերը հերթական անգամ ձախողումը […]

«Իրական Հայաստան» կոչվող բազմասերիանոց տրագիկոմեդիան շարունակում է իր հաղթարշավը․ Դեմոյան

Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը գրում է․ «Մի´ զարմացեք Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները լոտո խաղացող ու սերիալ դիտող հասարակություն ստանալու տրամաբանական հետևանքն են: Հայաստանի Հանրապետությունում բոլոր ժամանակներում բոլոր միջոցներով իշխանություն պահելը գերադասվեց պետություն պահելուն ու պետականություն կերտելու հրամայականին: Արդյունքում աղետը դարձավ անխուսափելի… Նիկոլ Փաշինյան երևույթն ու իր հենարանը հենց […]

Ահաբեկչությանը հակազդելու ՀԱՊԿ մոտեցումները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը մասնակցել է «ԲՐԻԿՍ+ 2025 հակաահաբեկչական կոնֆերանսի. ծագող մարտահրավերների և անվտանգության սպառնալիքների պայմաններում ահաբեկչությանը հակազդելու ազգային և տարածաշրջանային ռազմավարություններ» կոնֆերանսին: Նա ներկայացրել է ահաբեկչությանը հակազդելու ՀԱՊԿ մոտեցումները և տեղեկացրել այդ ոլորտում կազմակերպության կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը խոսել է կազմակերպության ձևաչափով իրականացվող համալիր օպերատիվ-կանխարգելիչ գործողությունների մասին: Որպես […]

#Արցախվերադարձ նոր շարք

Արցախ, Ստեփանակերտի Ազատության հրապարակ, 2013թ. — հետախույզի օր. Ներկայացված հեղինակային ֆոտոշարքում Արցախի Պաշտպանության Բանակի հետախուզական ստորաբաժանումներն իրականացնում են մարտավարա-հետախուզական ցուցադրական վարժանքներ՝ նվիրված նոյեմբերի 5-ին՝ Հետախույզի օրվան։ Պատկերներ, որոնք պահպանում են Հայոց բանակի հաղթական ոգու այն ժամանակվա անփոխարինելի շունչը։ FrontTV-ն պարբերաբար ներկայացնելու է շարք՝ Արցախի և Հայաստանի պատմական, ռազմաքաղաքական և հաղթական կարևոր դրվագներով՝ ֆոտոշարքերի, փաստագրական կադրերի […]

Քաղաքացիների ապօրինի գաղտնալսումների թիվն աճում է. պատգամավոր

«Պաշտոնական տվյալներով՝ 2023-2024 թվականներին քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդությունները եղել են 600-700-ի շրջանակներում։ 2025 թվականի միայն առաջին կեսի ընթացքում դատարան ներկայացված միջնորդությունների թիվն արդեն կազմում էր 600։ Եվ այս միջնորդությունների 60 տոկոսն էլ բավարարվել են»,- ԱԺ նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Նա նշեց, որ նաեւ քաղաքացիների ապօրինի գաղտնալսում է իրականացվում ԱԱԾ կողմից, հետո երբ […]

Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով դատավարությունում մեկնարկել է գրավոր ապացույցների հետազոտման փուլը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։ Ամենակարևոր ապացույցն այն էր, որ 2022-2023 թթ․ ինժեներասակրավորների վաշտին վառելիք չի հատկացվել։ Ազատ գյուղի կացարանը պետք է ջեռուցվեր էլեկտրական տաքացուցիչով։ Պարզվում է՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից այդ տաքացուցիչները չեն տրամադրվել։ «Ապացույցներով հիմնավորվում է, որ վառելանյութ […]

Դեկտեմբերի 9-ին Գերմանիայի կանցլերը և Փաշինյանը կքննարկեն ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Բեռլինում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակի տեղակալ Սեբաստիան Հիլլեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Երեքշաբթի օրը, մոտավորապես ժամը 16:00-ին (Մոսկվայի ժամանակով 18:00-ին՝ ՏԱՍՍ), Գերմանիայի կանցլերը կդիմավորի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հետագա բանակցությունները կկենտրոնանան երկկողմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային հարցերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի […]

ՌԴ պետական ԲՈւՀ-երում անվճար ուսման հնարավորություններ հայ ուսանողների համար․ ցուցահանդես

Այսօր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ թեմատիկ ցուցահանդես, որը կազմակերպել էր «Русский дом в Армении» մշակութային կենտրոնը, որին հրավիրված էին նաև «Համահայկական ճակատ» շարժման անդամները: Ցուցահանդեսին ներկայացվեցին Ռուսաստանի Դաշնության տարբեր պետական ԲՈւՀ-երի կրթական ծրագրերը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև այն ամբողջական փաթեթը, որի շրջանակում հայ ուսանողները կարող են ստանալ անվճար ուսման հնարավորություն ՌԴ մի շարք […]

Մեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդին

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Այս մասին քաղաքապետը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ Գրառմանը կից Պայանը նաև լուսանկարներ է հրապարակել Գարեգին Երկրորդի հետ։ «Այսօր առավոտյան մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Ես հիշեցրել եմ նրան պատմական ամուր և հավերժական կապերի մասին, որոնք կապում են մեր […]

Նախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումը

«Ադրբեջանի երկաթուղիներ»-ն ավարտել է Նախիջևանում ենթակառուցվածքների արդիականացման նախագծային աշխատանքները։ Այս մասին գրում է ադրբեջանական պետական APA գործակալությունը։ Շինարարությունը սկսվել է Սալամմելիք կայարանում (Օրդուբադի շրջան) գծի 188 կիլոմետրանոց հատվածում։ Վերանորոգումից հետո գծի տարեկան թողունակությունը կհասնի 15 միլիոն տոննայի, հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղիներ»-ի փոխնախագահ Արիֆ Աղաևը։

Պն վարչական համալիրում նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարին

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին և Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլին: Հանդիպմանը ներկա էին նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա […]

«Վահրամ Աղաջանյան. խոսքի ազատության հզոր խորհրդանիշ Կովկասում». ամերիկյան մամուլ

«Մենք Ղարաբաղ ու Հայաստան գնացինք միայն մեկ պատճառով ՝ տեսնել Վահրամ Աղաջանյանին, ում մասին հարյուրավոր թերթեր են գրում Արևմուտքում»․.. «Ինչո՞ւ են Ձեզ բոլորը այդքան սիրում», — հարցրեց ամերիկացի լրագրողուհի Շերրի Ռիչիարդին Վահրամ Աղաջանյանին։ Նրա խոսքերով, նախքան Աղաջանյանի հետ հանդիպելը, նա սոցհարցում է անցկացրել հայկական ԶԼՄ-ների եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների շրջանում, եւ բոլոր հարցվածները դրական են արտահայտվել «Երրորդ […]