«Վահրամ Աղաջանյան. խոսքի ազատության հզոր խորհրդանիշ Կովկասում». ամերիկյան մամուլ

«Մենք Ղարաբաղ ու Հայաստան գնացինք միայն մեկ պատճառով ՝ տեսնել Վահրամ Աղաջանյանին, ում մասին հարյուրավոր թերթեր են գրում Արևմուտքում»․..

«Ինչո՞ւ են Ձեզ բոլորը այդքան սիրում», — հարցրեց ամերիկացի լրագրողուհի Շերրի Ռիչիարդին Վահրամ Աղաջանյանին։ Նրա խոսքերով, նախքան Աղաջանյանի հետ հանդիպելը, նա սոցհարցում է անցկացրել հայկական ԶԼՄ-ների եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների շրջանում, եւ բոլոր հարցվածները դրական են արտահայտվել «Երրորդ Ուժ Պլյուս» ապօրինաբար փակված թերթի գլխավոր խմբագրի մասին:

***

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դրսի տերերի ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ Ուժ Պլյուս» («ԵՈԻՊ») անկախ թերթի շուրջ լուրջ կրքեր են բորբոքվում, որոնք սպառնում են վերաճել քաղաքական իսկական ճգնաժամի՝ հաշվի առնելով մեծ թվով լրագրողների ներգրավվածությունը սկանդալի մեջ և այդ աղմկահարույց գործի աշխարհաքաղաքական հատուկ ենթատեքստը։

Չնայած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ակնհայտորեն հրաման ստացած անվտանգության ուժերի բոլոր ջանքերին, որոնք փորձում են կանխել«ԵՈԻՊ»-ի նկատմամբ հաշվեհարդարի մասին ցանկացած տեղեկատվության տարածումը, իրավիճակը միանշանակ դուրս է գալիս վերահսկողությունից։ «Էմնիսի Ինթերնեյշնլ»-ի կողմից «Խղճի բանտարկյալ» հայտարարված «ԵՈԻՊ»-ի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանի գործը ավելի ու ավելի հաճախ է գրավում արտասահմանյան ԶԼՄ-ների եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը, որոնք բացահայտորեն խոսում են Լեռնային Ղարաբաղում բռնապետության դասական մոդելի՝ իսկական խունտայի հաստատման մասին:

Այս համատեքստում հարկ է հիշատակել «American Journalism Review»-ում հրապարակված ամերիկացի հայտնի լրագրող Շերրի Ռիչիարդիի հոդվածը, որը գրեթե ամբողջությամբ նվիրված է Վահրամ Աղաջանյանին եւ ԼՂ ղեկավարության անօրինական գործողություններին:

Ահա թե ինչ է նա, մասնավորապես, գրում իր հրապարակման մեջ. «Միակ պատճառը, որ ինձ ստիպեց Ամերիկայից գալ Հայաստան և 7-ժամյա հոգնեցուցիչ ճամփա անցնել նախկին ԽՍՀՄ ամենահետամնաց շրջաններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղ, Վահրամ Աղաջանյանին տեսնելու ցանկությունն էր։ Լրագրող, ում գործունեությունը Արեւմուտքի հազարավոր մարդկանց համակրանքն է առաջացրել նրա հանդեպ եւ ում անունը Կովկասում մամուլի ազատության հզոր խորհրդանիշ է դարձել: Ղարաբաղյան խուլ տարածաշրջանում, որտեղ իշխանությունները մինչ օրս առաջնորդվում են կոմունիստական բռնապետության հետամնաց նորմերով, լրագրողների և ԶԼՄ-ների հետապնդումները հանգեցրել են անսպասելի և տրագիկոմիկ ավարտ. Վահրամ Աղաջանյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու և անկախ մամուլի բերանը փակելու հայաստանյան իշխանությունների փորձերը հակառակ էֆեկտ են տվել։ Ի պաշտպանություն Աղաջանյանի բողոքի միջազգային հզոր ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում՝ միավորելով անգամ հայ և ադրբեջանցի լրագրողներին։

Ավելին. Վահրամ Աղաջանյանի գործը համախմբեց հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցներին, որոնք սովորաբար կոշտ մրցակցուցյան մեջ են գտնվում իրար հետ. հայկական առաջատար բոլոր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները արտատպել են Աղաջանյանի հոդվածը՝ հեգնանքով առաջարկելով Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններին կալանավորել նաեւ իրենց (այս ակցիայի նախաձեռնությունը պատկանում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին)։ Ցանկանալով կոտրել Աղաջանյանին՝ Հայաստանի իշխանություններն, ըստ էության, իրենք են կոտրվել», — գրում է ամերիկացի լրագրողը։

 

«Google-ում Վահրամ Աղաջանյանի անունը հավաքելով՝ անմիջապես բախվում ես այդ լրագրողի տասնյակ հրապարակումներին կամ այլ հեղինակների բազմաթիվ հղումներին պետական կառույցներում կոռուպցիայի և հասարակ ղարաբաղցիների անողոք հալածանքների մասին նրա հոդվածներին։ Այսօր Լեռնային Ղարաբաղում, որը տառապում է անհավանական աղքատությունից եւ ազգամիջյան հակամարտության հետեւանքներից, ստեղծվել է իսկական բռնապետություն, որը միջազգային դիտորդների մեծամասնության կողմից ընկալվում է որպես ավտորիտար ռեժիմ: Դրա խոսուն ապացույցը լրագրող Վահրամ Աղաջանյանի մեկուսացումն է, որին Հայաստանի իշխանություններն, ըստ էության, զրկել են իր մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից»— նշում է Շերրի Ռիչիարդին։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից ստացվող վերջին տվյալների համաձայն, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ում ջանքերով փակվել է «Երրորդ Ուժ Պլյուս» թերթը, իր խամաճիկներին հրաման է տվել վախեցնել Վահրամ Աղաջանյանին եւ նրա ընտանիքին: Ահաբեկման գործողությունները հանձնարարվել են ԼՂ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին և տեղի ոստիկանության շեֆին։ Միաժամանակ արգելափակվել են «ԵՈՒՊ»-ի խմբագրության գրեթե բոլոր էլեկտրոնային հասցեները և շարքից հանվել թերթի բոլոր համակարգիչները։ Զուգահեռաբար ապօրինաբար, առանց որեւէ բացատրության (!) հանվել են պարբերականի բոլոր ֆինանսական խնայողությունները Մոսկվայի «Ալֆա-բանկից»:

Վահրամ Աղաջանյանին, ըստ էության, զրկել են ապրուստի բոլոր միջոցներից, անվտանգ տեղաշարժվելու իրավունքից, բժշկական սպասարկումից՝ մի խոսքով, կյանքի իրավունքից։ Բայց իշխանություններին առայժմ չի հաջողվում կոտրել բազում ձերբակալություններ և բազմաթիվ քրեական գործեր վերապրած լրագրողին, գործեր, որոնք ձախողվել են անգամ Ղարաբաղի քարանձավային «դատարաններում»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն