Այսօր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ թեմատիկ ցուցահանդես, որը կազմակերպել էր «Русский дом в Армении» մշակութային կենտրոնը, որին հրավիրված էին նաև «Համահայկական ճակատ» շարժման անդամները:
Ցուցահանդեսին ներկայացվեցին Ռուսաստանի Դաշնության տարբեր պետական ԲՈւՀ-երի կրթական ծրագրերը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև այն ամբողջական փաթեթը, որի շրջանակում հայ ուսանողները կարող են ստանալ անվճար ուսման հնարավորություն ՌԴ մի շարք պետական համալսարաններում՝ Ռուսաստանի պետական աջակցության և կրթաթոշակային ծրագրերի միջոցով։ Ցուցահանդեսը հնարավորություն տվեց անմիջական շփման ԲՈւՀ-երի ներկայացուցիչների հետ, ծրագրերի վերաբերյալ մանրամասն խորհրդատվությունների և դիմելու կարգի վերաբերյալ տեղեկատվության ստացման։ Մինչև դիմելու համար նախատեսված ժամանակահատվածի ավարտը, կշարունակվեն տեղեկատվական աշխատանքները՝ աջակցելով ՀՀ քաղաքացիություն ունեցող հետաքրքրված ուսանողներին կողմնորոշվելու և օգտվելու ներկայացված կրթական հնարավորություններից։





































