Այսօր ամփոփվեց Միջբուհական դեբատների առաջնության եզրափակիչ փուլը. ֆոտոշարք

Այսօր «Կարմիր կամուրջ» հյուրանոցային համալիրի սրահում տեղի է ունեցավ Հայաստանում ռուսերեն լեզվով անցկացվող Միջբուհական դեբատների առաջնության եզրափակիչ փուլը: Եզրափակչում իրենց ուժերն են փորձում՝ այս փուլ անցած Ամերիկյան համալսարանի և Մոսկվայի պետական համալսարանի՝ Մ. Վ. Լոմոնոսովի անվան մասնաճյուղի թիմերը։

Դեբատների առաջնության եզրափակիչ հանդիպումն իսկապես տպավորիչ էր։ Երկու թիմերի կողմից բարձրացված հարցերն ու տրված պատասխանները չափազանց ակտուալ էին՝ արտացոլելով ժամանակի քաղաքական և մշակութային մարտահրավերները։

Հատկապես աչքի ընկավ Մոսկվայի պետական համալսարանի՝ Մ. Վ. Լոմոնոսովի անվան մասնաճյուղի թիմը․ երիտասարդների սուր, ճշգրիտ և փաստարկված հարցադրումները թե՛ մշակութային, թե՛ քաղաքական հարթություններում բավականին համոզիչ էին և արժանի բարձր գնահատականի։

Երկու ժամ տևած հարցուպատասխաններից, բանավիճումներից հետո ամփոփվեցին արդյունքները, համաձայն որոնց հաղթող ճանաչվեց Մոսկվայի պետական համալսարանի՝ Մ. Վ. Լոմոնոսովի անվան մասնաճյուղի թիմը:

Միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն