Միջազգայնագետ-քաղաքագետ Կարեն Ղազարյանը գրում է.
Արցախի բանակցային փաստաթղթերից թերևս ամենահետաքրքիր երկու բան պակասում է։ Առաջինը #Քի_Վեստը, որը մենք պատրաստ ենք եղել ստորագրել, սակայն Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է և #2019թ_ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկին ի՞նչ է պատասխանել հայկական կողմը, որը փաստացի կարող էր մեզ զերծ պահել պատերազմից։ Տպավորություն է, որ այս խառը փաստաթղթերը հերթական անգամ ձախողումը նախկինների վրա բարդելու համար էր, որտեղ Քոչարյանը ներկայացվում է, որպես Մեղրի և շրջաններ հանձնող դավաճան, իսկ Ս. Սարգսյանի նամակը դրական իմիջ է ստեղծում նրա մասին (չնայած, որ բացահայտում է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմում, եթե իրոք հաղթած լինեինք Ս.Սարգսյանը նման խնդրանք չէր գրի Պուտինին)։
Եթե նամակ է հրապարակվում, ապա ինչո՞ւ չի հրապարակվում նաև այլ նամակներ կամ ինչո՞ւ ամբողջական փաթեթը չի հրապարակվում։ Այսինքն այս նախընտրական քաղաքական շոուն Քոչարյանի դեմ էր, իսկ ՔՊ-ի պահապան հրեշտակ Ս.Սարգսյանի հետ հերթական <<ՊԱՍԵՐՈՎ>> օպերացիան կարելի է համարել հերթական ԿՈՒՏԸ։ <<Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է>> տրամաբանության մեջ ՔՊ+ՀՀԿ զույգը շարունակում է Քոչարյանի դեմ արշավը` ձևացնելով, թե իբր իրար իսկապես ատում են։
Հ.Գ. Իրականում նախկիններով և ներկաներով պետք է անվերադարձ հեռանաք և պատասխան տաք` մեր ռազմավարական ձախողումների և մարդկանց խաբելու համար…
#քաղաքական_շոու



































