Մեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդին

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Այս մասին քաղաքապետը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

Գրառմանը կից Պայանը նաև լուսանկարներ է հրապարակել Գարեգին Երկրորդի հետ։

«Այսօր առավոտյան մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Ես հիշեցրել եմ նրան պատմական ամուր և հավերժական կապերի մասին, որոնք կապում են մեր քաղաքը հայ ժողովրդի հետ։ Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի»,- գրել է քաղաքապետը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 3–ին Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնել էր Շվեյցարիա, ապա երկօրյա այցով լինելու էր Ֆրանսիայում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն