Փաշինյանը լավ գիտի` իշխանությունը այլևս ընկալվում է որպես զինված խուլիգանագումբ. Աննա Մկրտչյան

Փաշինյանը լավ գիտի, որ իշխանությունն այլևս ընկալվում է որպես զինված խուլիգանախումբ։ Այս մասին, այսօր FrontTv-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Ըստ նրա, ՀՀ քաղաքացիների համար այլևս մեծ շռայլություն է խոսել Ալիևի, Պուտինի, կամ թեկուզ Լուկաշենկոյի մասին։ Նա նաև նշել է, որ ՀՀ քաղաքացիները գերի են վարչապետի և իր խուլիգանախմբի […]

Սերգեյ Լավրովի և Մարիա Զախարովայի հայտարարությունները ցնցող էին. Հրանտ Բագրատյան

Նիկոլ Փաշինյանը թղթեր է ստորագրում առանց ՀՀ Նախագահին ու ԱԺ-ին ներկայացնելու՞։ Չ՞է որ դրանք վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Սա դավաճանություն է։ Այս մաին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով  Նոյեմբերի 9-ի հաղորդակցությունների ապաշրջափակման կետի հետ կապված զարգացումներին: «Երեկ չէ մյուս օրը ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովի և Մ. Զախարովայի […]

Վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիային հրավիրել են ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը։ Սա ԵՄ-ի կողմից Թուրքիայի առաջին նման հրավերն է վերջին հինգ տարվա ընթացքում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին հաստատել է Ֆիդանին միջոցառմանը հրավիրելու փաստը։ Մենք ողջունում ենք այդ հրավերը։ Այն նաև նշան է, որ ԵՄ-ն հասկանում է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման […]

Անկարայի և Բաղդադի հուշագիրը չի նախատեսում Թուրքիայի զինված ուժերի դուրսբերում Իրաքից

Թուրքիայի և Իրաքի միջև անվտանգության ոլորտում հուշագիրը չի նախատեսում թուրքական զինված ուժերի ներկայության դադարեցում Իրաքի տարածքում։ Այդ մասին ասված է Թուրքիայի նախագահի վարչակազմի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հաղորդագրության մեջ։ Բնօրինակն, ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, «ենթադրում է զինծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստում, պայքար ահաբեկչական կազմակերպությունների դեմ, սահմանային անվտանգության ապահովում, պայքար անօրինական միգրացիայի, մաքսանենգության և […]

ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց իրականացված ակցիայի վերաբերյալ պատշաճ չիրազեկելու համար վարչական վարույթ է նախաձեռնվել

Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 21-ին մի խումբ քաղաքացիներ ակցիա էին իրականացրել Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց՝ կապված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունների հետ, որոնք վերաբերում էին Հայաստանին և հայ ժողովրդին: Ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը, դեսպանատան շենքի վրա հավկիթներ, կարտոֆիլներ ու լոլիկներ էին նետել, վանկարկել՝ «Вон из Армении»: Արման Բաբաջանյանը […]

Սուրեն Պապիկյանը զորամիավորման շտաբում հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Նախարար Պապիկյանն առաջին հերթին կանգ է առել զորամիավորման շտաբում, հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը: Զորամիավորման հրամանատարը նախարարին մանրամասներ է զեկուցել զորամիավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Երևանում 20-ամյա աշխատակիցը արևային կայան տեղադրելիս ընկել է տանիքից

Օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «9-11» ծառայությունից և հայտնել, որ Օհանովի փողոցի 15/1 տան կտուրից մարդ է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ «Էկովիլ» ՍՊԸ աշխատակից, Երևանի բնակիչ 20-ամյա Նորայր Դ․-ն նշված հասցեի տանիքում արևային կայան տեղադրելիս ընկել է […]

Հրդեհ՝ Խնձորուտ գյուղի տներից մեկում

Օգոստոսի 22-ին, ժամը 12։50-ին Վայոց ձորի Խնձորուտ գյուղի 3-րդ փողոցում հրդեհ է բռնկվել տան տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և Վայք համայնքի Մարտիրոս գյուղի հրշեջ-կամավորական խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։50-ին, մարվել՝ 14։10-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և վնասվել՝ ազբոշիֆերները (մոտ 80 […]

Ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում չէ, ես մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ. Առուշ Առուշանյան

Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին պատժատեսակը փոխելու եւ նրան ազատազրկելու վերաբերյալ։ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն ավելի վաղ «Հրապարակ»-ի հետ զրույցում անգրագետ ծառայություն էր որակել Պրոբացիայի ծառայությունը, նշելով, որ այս կառույցի գործողություններն ապօրինի են։ Գորիսի քաղաքապետի դեմ սկսված իրավական գործընթացը որքանո՞վ է պրոբացիայի ծառայության տիրույթում, «Հրապարակ»-ն է հետաքրքրվել […]

Դատավորը նպատակ է հետապնդում ավարտել այս գործի քննությունը առանց Հրայր Թովմասյանին ավարտական ճառ ասելու հնարավորություն տալու. Արսեն Բաբայան

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Դատավոր Տաթևիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են Հրայր Թովմասյանի գործով ընդամենը 20 րոպե տևած դատական նիստին, այնուհետև՝ պաշտպան Արամ Օրբելյանի ասուլիսին հետևելուց հետո ինձ համար միանշանակ է, որ առերևույթ առկա են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը։ Փաստորեն, հուլիսի 25-ին Տաթևիկ Գրիգորյանը, Նորայր […]

Դոլարի փոխարժեքը նվազել է, իսկ եվրոն ու ռուբլին՝ աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 22-ին, կազմել է 388.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 432․43 դրամ (աճել է 0.46 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.06 դրամ (աճել է 2.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (աճել է […]

ԻՊԲ-ի հետախուզության ղեկավարն ընդունել է իր մեղքը հոկտեմբերի 7-ի գրոհը չկանխելու համար

Պաշտոնից հեռացող Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի հետախուզական վարչության հրամանատար գեներալ-մայոր Ահարոն Հալիվան ընդունել է պատասխանատվությունն այն բանի համար, որ Իսրայելը չի կարողացել կանխել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակումը:  «ԻՊԲ-ի գլխավոր շտաբի հետախուզական վարչության ձախողման համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է ինձ վրա, — ասել է Հալիվան: — Պատասխանատվությունը պարզապես բառ […]

Թուրքիան Հայաստանի դեմ երկրորդ ճակատ չի բացում՝ռուսական ռազմական ներկայության շնորհիվ

Հայաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա,   ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ՀՀ-ի շուրջ ստեղծված բարդ գեոպոլիտիկ իրավիճակում՝ՀՀ-ՌԴ ռազմա-քաղաքական դաշինքը կարող է ապահովել հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու հայոց պետականության ամրությունը։ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմական ներկայության շնորհիվ՝թուրքական բանակը չի ներխուժում Հայաստան, իսկ դա ոչ թե […]

Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները երեք մեդալ են նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Հորդանանում անցկացվող ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հայաստանի թիմի կազմում ԱԱ-ի արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը: 16-ամյա ըմբիշը եզրափակչում գոտեմարտել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ասլանբեկ Կոստոևի հետ և 3:6 հաշվով զիջել […]

Հանրային խորհրդի հին կազմը կցրվի. կառավարությունը որոշեց

Հայաստանում Հանրային խորհրդի հին կազմը կցրվի, իսկ նորն իր կազմում կստեղծի փաստահավաք հանձնաժողով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։ Նշվում է, որ նախագծի նպատակն է խորհրդի կազմում ձևավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում մարդու իրավունքների հիմնարար և պարբերաբար խախտումները և դրանց վերաբերյալ կկազմի փաստահավաք […]

Պուտինին ցուցադրվել է Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ վերցված ռազմավարը, որի մեջ եղել են նաև եղել թուրքական արտադրության զինատեսակներ

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չեչնիա։ Վերջին անգամ Վլադիմիր Պուտինը Չեչնիայում եղել էր 2011 ՌԴ վարչապետի պաշտոնում։ Այցի շրջանակներում թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրել ուշագրավ մի դրվագի վրա։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հետ հանդիպման ժամանակ Պուտինին ցուցադրվել է Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ վերցված ռազմավարը, որի մեջ եղել են նաև […]

Մենք այս պահին կոնյակի արտահանման և իրացման հետ կապված որևէ խնդիր չունենք. էկոնոմիկայի նախարար

«Երբ կլինի պաշտոնական արձագանք մենք դա կքննարկենք, կպատասխանենք: Մենք այս պահին և արտահանման և իրացման հետ կապված որևէ խնդիր չունենք, և որևէ ահազանգ չենք ստացել»,- այսօրվա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ՌԴ գործընկերոջը հարցրել է՝ հայկական կոնյակը խնդիր ունի, թե ոչ: «Եթե այս պահին բիզնեսը նման […]

Ինչո՞վ են պայմանավորված մայրաքաղաքում հաճախակի հոսանքազրկումները․ ՀԾԿՀ նախագահի պարզաբանումը

Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում հաճախակի դարձած հոսանքազրկումները պայմանավորված են «Երևանի ՀԷԿ-1»-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Անդրադառնալով հաճախակի հոսաքազրկումների վերաբերյալ բնակիչների բողոքներին՝ Բաղրամյանը վստահեցրեց, որ բոլոր հարցերը կարգավորված են՝ ըստ համապատասխան կանոնների։ «Ինչ վերաբերում է հոսանքազրկումների քանակի […]

Իսրայելը կրկնապատկել է Արևմտյան ափին պաղեստինցիների տները քանդելու տեմպերը. ՄԱԿ

Իսրայելի իշխանությունները 2023 թ. հոկտեմբերից ի վեր պաղեստինցիների կրկնակի ավելի շատ բնակելի տներ և այլ շինություններ են քանդել Հորդանան գետի Արևմտյան ափին, քան 2022-2023 թվականների այդ նույն ժամանակաշրջանում։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում։ Զեկույցի համաձայն՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր գրանցվել է պաղեստինցիներին պատկանող շենքերի ոչնչացման, բռնագրավման կամ հարկադիր […]

Երևանում ավտոկայանատեղերը կլինեն 4 գույնի

Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերն ըստ գոտիավորման կլինեն տարբեր գույների՝ փոքր կենտրոնի «Ա» գոտին` կարմիր, մեծ կենտրոնի «Բ» գոտին` կապույտ գույներով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Ինչ վերաբերում է ծառայողական ավտոկայանատեղերին, ապա դրանք կառանձնացվեն սպիտակ գույնի գետնանշմամբ: «Ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով, կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, […]

Լուկաշենկոյի հայտարարություններից հետո Բելառուսի դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ

«Ազատություն». Ռուսական պետական «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել էր հետխորհրդային մի քանի հանրապետությունների արտաքին քաղաքականությունը՝ նշելով, մասնավորապես, Ղազախստանը։ «Մենք չենք սեթևեթում, ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններ… Եկեք միասին լինենք, հեռու չէ ժամանակը, երբ դուք կգաք նույն Ռուսաստան և կխնդրեք աջակցություն և օգնություն, բա էլ ո՞ւմ եք դիմելու… Ղազախստանում ինչ-որ բան եղավ, ո՞ւմ դիմեց՝ […]

Մերձավոր Արեւելք է հասել USS Abraham Lincoln ավիակրի հարվածային խումբը՝ F-35 կործանիչներով եւ էսկադրոնային ականակրով

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) տեղեկացրել է, որ USS Abraham Lincoln ավիակրի հարվածային խումբը՝ F-35 կործանիչներով եւ էսկադրոնային ականակրով, հասել է իր պատասխանատվության գոտի Մերձավոր Արեւելքում։ Օգոստոսին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է ավիակիր հարվածային խմբին արագացնել Մերձավոր Արեւելք առաքումը՝ կապված լարվածության հետ, քանի որ Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի […]

«Մեր հողերը մեր ձեռքից խլում են»․ Վարդենուտի բնակիչները կրկին կառավարության մոտ են

Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում։ «Կառավարությունը գերակա շահ է ճանաչել, այդ հողերը դատարանում օտարել են։ Մոտ 40 անձանց հողեր օտարել են։ Գյուղում մեծամասնությունը զբաղվում է անասնապահությամբ, եթե հող չունենք, գյուղում ինչի՞ ենք ապրում։ Այդ մարդը որևէ ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ չի սարքելու։ Մեր հողերը մեր ապրուստի միակ […]

Գորիս համայնքում կայացել է ավագանու արտահերթ նիստ

Գորիս համայնքում այսօր տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ, որը վարում էր համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Նիստին ներկա էին ավագանու 21 անդամներից 12-ը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 6 հարց, որոնք վերաբերում էին համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, քաղաքաշինական ծրագրերին։ Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ, ավագանին ընդունեց համապատասխան որոշումներ։

Հովիվների պրոբլեմ կա, չեն կարող հովիվ գտնել, որ ոչխարաբուծությունը զարգանա. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հաստատել է ոչխարաբուծության և այծաբուծության, մթերատվության բարձրացման և մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրերը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կներկրվի 10.000 գլուխ ոչխար ու այծ։ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման գործընթացի միջոցով կբարելավվի տավարի տոհմային հատկանիշները և կբարձրացվի անասունի մթերատվությունը։ Իսկ մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրով մարզերը կհամալրվեն 10.000 մեղվաընտանիքներով։ Վարչապետ […]

25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը 25 տարի երեխայի սպասումով․․․ Փոքրիկ Լուսեն այսօր իր ծնողների գրկում է․․․ Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի խոսքով՝ 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ: Երկար սպասված փոքրիկին ծննդաբերել է անսպասելի՝ […]

Մոտոցիկլի և ավտոմեքենայի մասնակցությամբ պատահար՝ Կոտայքում. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 22-ին, մոտոցիկլի և ավտոմքեքենայի մասնակցությամբ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Ջրվեժի անտառի պարկի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի և 61-ամյա Արմեն Վարդանյանի վարած «Choper» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը […]