Թուրքիայի և Իրաքի միջև անվտանգության ոլորտում հուշագիրը չի նախատեսում թուրքական զինված ուժերի ներկայության դադարեցում Իրաքի տարածքում։ Այդ մասին ասված է Թուրքիայի նախագահի վարչակազմի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հաղորդագրության մեջ։
Բնօրինակն, ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, «ենթադրում է զինծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստում, պայքար ահաբեկչական կազմակերպությունների դեմ, սահմանային անվտանգության ապահովում, պայքար անօրինական միգրացիայի, մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ և հետախուզական տվյալների փոխանակում»:


































