Իսրայելը կրկնապատկել է Արևմտյան ափին պաղեստինցիների տները քանդելու տեմպերը. ՄԱԿ

Իսրայելի իշխանությունները 2023 թ. հոկտեմբերից ի վեր պաղեստինցիների կրկնակի ավելի շատ բնակելի տներ և այլ շինություններ են քանդել Հորդանան գետի Արևմտյան ափին, քան 2022-2023 թվականների այդ նույն ժամանակաշրջանում։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր գրանցվել է պաղեստինցիներին պատկանող շենքերի ոչնչացման, բռնագրավման կամ հարկադիր քանդման ավելի քան 1400 դեպք։ Դրանց թվում է ավելի քան 500 բնակելի շենք, ավելի քան 300 գյուղատնտեսական նշանակության շինություն, ավելի քան 100 սանիտարահիգիենիկ և 200 տնտեսական նշանակության շինություն:Դա հանգեցրել է նրան, որ ավելի քան 3200 բնակիչ, այդ թվում՝ 1400 երեխա, տեղահանվել են։ Մինչև հոկտեմբերի 7-ն ընկած նույն ժամանակահատվածում տեղահանված պաղեստինցիների թիվը 1299 էր, այդ թվում՝ 606 երեխա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն