Մերձավոր Արեւելք է հասել USS Abraham Lincoln ավիակրի հարվածային խումբը՝ F-35 կործանիչներով եւ էսկադրոնային ականակրով

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) տեղեկացրել է, որ USS Abraham Lincoln ավիակրի հարվածային խումբը՝ F-35 կործանիչներով եւ էսկադրոնային ականակրով, հասել է իր պատասխանատվության գոտի Մերձավոր Արեւելքում։

Օգոստոսին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է ավիակիր հարվածային խմբին արագացնել Մերձավոր Արեւելք առաքումը՝ կապված լարվածության հետ, քանի որ Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետ կապված։

Օսթինը հայտնել էր, որ ավիակրի հարվածային խումբը կհամալրի այն հնարավորությունները, որոնք արդեն տրամադրվել էին USS Theodore Roosevelt հարվածային խմբին։ Նա նաեւ հայտարարել է տարածաշրջան կառավարվող հրթիռներով սուզանավ ուղարկելու մասին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն