Պաշտոնից հեռացող Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի հետախուզական վարչության հրամանատար գեներալ-մայոր Ահարոն Հալիվան ընդունել է պատասխանատվությունն այն բանի համար, որ Իսրայելը չի կարողացել կանխել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակումը:
«ԻՊԲ-ի գլխավոր շտաբի հետախուզական վարչության ձախողման համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է ինձ վրա, — ասել է Հալիվան: — Պատասխանատվությունը պարզապես բառ չէ, դա գործողություն է: Ես այդպես եմ դաստիարակվել, ուստի որոշում եմ ընդունել հրաժարական տալ»։
Նա նաև կոչ է արել հիմնել հատուկ քննչական հանձնաժողով, որը կպարզի «բոլոր ասպեկտները, որոնք հանգեցրել են պատերազմի, որպեսզի այն ամենը, ինչ տեղի է ունեցել մեզ հետ, նորից չկրկնվի»։


































