ՔՊ-ն հայոց պետականության վահան Արցախը հանձնեց Բաքվին

Մեր առջև կրկին խնդիր է դրված պաշտպանել պետականությունը, վերահաստատել ինքնիշխանության իրավունքը և ապահովել Հայաստանի անվտանգությունը, վերադարձնել Արցախի կարգավիճակն ու վերականգնել պատմական արդարությունը։ Սա է «Համահայկական ճակատ» շարժման նպատակն ու անկոտրում գաղափարախոսությունը։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ ՔՊ-ականների քաղաքականության արդյունքում հայոց պետականության ներուժը նվազել է՝ռազմական, քաղաքական, […]

Փաշինյանը Հայաստանը վերածում է Արևմուտք-ՌԴ «proxy war»-ի տարածքի

Հայաստանը հեռացել է իր վստահելի պատմական բարեկամներից ու դաշնակիցներից և հայտնվել աշխարհաքաղաքական ինտրիգների գերության մեջ, որոնք տանում են Հայաստանի՝ որպես պետության վերացմանը: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Փաշինյանն ու ՔՊ-ական դիլետանտական խմբակը ՀՀ-ն դարձնում են Արևմուտքի՝հակառուսական քաղաքականության պլացդարմ, ինտրիգների կիզակետ, Հայաստանը դե-ֆակտո վերածելով Արևմուտք-ՌԴ «proxy […]

Զինծառայողի սպանության նախաքննությունը՝ նրա ծառայակցի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է 2024թ. փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական […]

ԱՄՆ-ին անհանգստացնում է ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի հարաբերությունների ամրապնդումը

ԱՄՆ-ին անհանգստացնում է ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի հարաբերությունների ամրապնդումը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։ Պարբերականը նշել է, որ Վաշինգտոնին եւ նրա դաշնակիցներին տագնապեցնում են «արագությունն ու ինտենսիվությունը», որոնցով այդ երկրներն ավելացնում են իրենց փոխգործակցությունը, որպեսզի մարտահրավեր նետեն ամերիկյան գերիշխանությանը համաշխարհային ասպարեզում՝ չնայած կոշտ արեւմտյան պատժամիջոցներին։ «ԱՄՆ ազդեցությունը թուլանում է, եւ այն թուլանում […]

Օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 21-ին, կեսգիշերն անց, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 20-ի ժամը 19-ի սահմաններում սև գույնի մեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ կանգնեցրել է իր մոպեդը և ծակող գործիքով սպառնալով՝ հափշտակել է 45 հազար դրամ: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի […]

ՊԵԿ-ը հորդորում է ՀՀ ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեն Հայաստան ժամանող քաղաքացիներին հորդորում է՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ։ «Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց Հայաստանի Հանրապետությունում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում […]

ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես Հայաստանի ազգային օր

Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի քաղաքապետ Էդ Գեյնը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես «Հայաստանի ազգային օր»։ Այս մասին նշված է Փիթսբուրգի քաղաքապետի ստորագրած հրամանում։ Վերջինիս մեջ նաև հիշեցվում է, որ 1991 թվականի դեպտեմբերի 21-ին Հայաստանը հայտարարել է Խորհրդային միությունից իր անկախացման մասին՝ դարեր ի վեր օտար տիրապետությունից հետո հռչակելով իր վերաանկախացման պատմական պահը՝ որպես […]

ՌԴ-ում կալանավորվել է Նիկոլ Փաշինյանի ակտիվ սատարողներից Թաթուլ Ասիլյանը

Tert.am-ի տեղեկություններով, երկու օր առաջ ՌԴ-ում կալանավորվել է, հետախուզման մեջ գտնվող նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը։ Tert.am-ը ՆԳ նախարարությունից փորձեց ճշտել տեղեկատվությունը։ ՆԳՆ-ից Tert.am-ին հայտնեցին, որ ռուսական կողմն իրենց տեղեկացրել է հետախուզվողին հայտնաբերելու մասին։ Հիշեցնենք, որ Թաթուլ Ասիլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ սատարողներից է։ Նա ՔՊ վարչության անդամ էր, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել էր […]

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կարող ենք առավել մեծ թափ հաղորդել մեր երկրների միջև երկկողմ համագործակցությանը․ Փաշինյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ սրբավայրերի պահապան Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Արքայական Մեծություն, Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել մեծ թափ […]

Էրդողան. Հարցերի, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, քաղաքական օգտագործումը չի նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր ջանքերին

«Թուրքիան այսօր» լրատվական. «Հարցերի քաղաքական օգտագործումը, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, և տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»,- ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Հիշեցնենք՝ Նյու Յորքում մեկնարկում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքները։ Թուրքական մամուլը հայտնում է, որ «Թուրքական տանը» նախատեսված է Էրդողան-Փաշինյան առանձին հանդիպում։

Արցախի և արցախցիների իրավունքներով զբաղվում են բոլորը՝բացի Փաշինյանից և ՔՊ-ից

Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։ Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։ Արցախի և […]

Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 47-րդ տեղն է զբաղեցրել դասակարգման նոր աղյուսակում։ Սա Էլինայի լավագույն ցուցանիշն է վարկանիշում։ 22-ամյա մարզուհին նախորդ շաբաթ 49-րդն էր և առաջադիմել է 2 հորիզոնականով։ Աղյուսակը շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը, իսկ US Open-ի նորընծա չեմպիոն Արինա Սաբալենկան երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակում է […]

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օրը։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am կայքից։ Ս. Մամասը ծնվել է Պափլագոնիա նահանգի Գանգրա քաղաքում,աղքատ քրիստոնյա ընտանիքում: Քրիստոնյաների դեմ հալածանքների ժամանակ նրա ծնողները ևս ձերբակալվում են և աքսորվում Կեսարիա: Բանտում Մամասի ծնվելուց հետո, մահանում է նրա մայրը: Փոքրիկ Մամասին որդեգրում է բարեպաշտ քրիստոնյա […]