Մեր առջև կրկին խնդիր է դրված պաշտպանել պետականությունը, վերահաստատել ինքնիշխանության իրավունքը և ապահովել Հայաստանի անվտանգությունը, վերադարձնել Արցախի կարգավիճակն ու վերականգնել պատմական արդարությունը։ Սա է «Համահայկական ճակատ» շարժման նպատակն ու անկոտրում գաղափարախոսությունը։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։
ՔՊ-ականների քաղաքականության արդյունքում հայոց պետականության ներուժը նվազել է՝ռազմական, քաղաքական, դեմոգրաֆիական, տնտեսական, արտաքին քաղաքական առումներով։ Փաշինյանի կառավարման տարիները՝Արցախի կորստի, բանակի կազմաքանդման, ՀՀ սահմանների փոքրացման, արտաքին պարտքի և արտագաղթի աճի տարիներ են։
Հայաստանի անվտանգությունը վտանգված է՝ՔՊ-ն փորձում է չեզոքացնել ՌԴ-ի ռազմա-քաղաքական ներկայությունը ՀՀ-ում՝դրանով թուլացնելով հայոց պետականությունը, քանի որ հայոց պետականության ամրության հենասյուններից մեկը՝ՀՀ-ՌԴ ռազմական դաշինքն է։
Փաշինյանի և նրա թիմի համար Արցախը բեռ էր՝Արցախն Ադրբեջանի մաս էր և ՔՊ-ն առանց վարանելու Արցախը թողեց միայնակ, իսկ ապագայում ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Առանց Արցախի վտանգված է Սյունիքի անվտանգությունը՝Արցախը հայոց պետականության վահանն էր։
ՀՀ քաղաքացիների և քաղաքական դաշտի միասնական պայքարի արդյունքում ՔՊ-ն պետք է օր առաջ հեռանա, որպեսզի նոր իշխանությունները կարողանան պահպանել Սյունիքը ՀՀ-ի կազմում և ստեղծեն նախապայմաններ՝Արցախի վերադարձի համար։
Սեդա Գևորգյան


































