Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։ Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։
Արցախի և արցախցիների իրավունքներով զբաղվում են բոլորը՝բացի Փաշինյանից և ՔՊ-ից։ Նրանց համար Արցախն՝Ադրբեջանի մաս է, իսկ Ալիևը՝բարեկամ և դաշնակից։ ՔՊ-ն պատրաստ է նավթ և գազ գնել Ադրբեջանից՝մի երկրից, որը ցեղասպանել է հայերին Սումգայիթում, Բաքվում, իսկ վերջերս նաև Արցախում։
Արցախի հարցն օրակարգում են պահում արտաքին ուժերը՝ելնելով սեփական գեոպոլիտիկ շահերից, այլ ոչ թե հայկական շահերից կամ արցախցիների հետ վերադառնալն է նրանց հետաքրքրում։ Արցախի հարցը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցն Արևմուտքի համար ընդամենը ճնշման լծակ են Թուրքիայի և Ադրբեջանի վրա, սակայն անգամ այս պարագայում Փաշինյանն ու թիմը չեն ցանկանում օգտագործել այդ հանգամանքը՝արցախցիների շահերը պաշտպանելու հակար։ ՔՊ-ն շարունակում է հակաարցախյան թեզեր քարոզել հասարակության շրջանում և ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախի հարցը փակվի, իսկ արցախցիներն՝ արտագաղթեն։ ՔՊ-ի համար չկան արցախցիներ՝չկա արցախյան հարց։
ՀՀ-ում իշխանափոխությունից հետո արտաքին քաղաքական օրակարգ են վերադառնալու ազգային հարցերը՝Հայոց ցեղասպասնության միջազգային ճանաչման և փոխհատուցման հարցերը, ինչպես նաև Արցախի հարցը՝արցախցիները պետք է վերադառնան հայրենիք՝միջազգային անվտանգության երաշխիքներով։
Ադրբեջանն երբեք թույլ չի տալու արցախցիների վերադարձ, իսկ դա նշանակում է նոր պատերազմ՝հանուն Արցախի, սակայն իհարկե ոչ ՔՊ-ական պարտվողական թիմով։
Սեդա Գևորգյան


































