ԱՄՆ-ին անհանգստացնում է ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի հարաբերությունների ամրապնդումը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
Պարբերականը նշել է, որ Վաշինգտոնին եւ նրա դաշնակիցներին տագնապեցնում են «արագությունն ու ինտենսիվությունը», որոնցով այդ երկրներն ավելացնում են իրենց փոխգործակցությունը, որպեսզի մարտահրավեր նետեն ամերիկյան գերիշխանությանը համաշխարհային ասպարեզում՝ չնայած կոշտ արեւմտյան պատժամիջոցներին։
«ԱՄՆ ազդեցությունը թուլանում է, եւ այն թուլանում է շատ արագ։ Աճող տերությունները ցանկանում են հայտարարել իրենց մասին բազմակողմ տարածքում»,- գործակալությանն ասել է ՄԱԿ-ում Քենիայի նախկին մշտական ներկայացուցիչ, Նյու Յորքի համալսարանի Միջազգային համագործակցության կենտրոնի ղեկավար Մարտին Քիմանին։


































