Փաշինյանը Հայաստանը վերածում է Արևմուտք-ՌԴ «proxy war»-ի տարածքի

Հայաստանը հեռացել է իր վստահելի պատմական բարեկամներից ու դաշնակիցներից և հայտնվել աշխարհաքաղաքական ինտրիգների գերության մեջ, որոնք տանում են Հայաստանի՝ որպես պետության վերացմանը: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Փաշինյանն ու ՔՊ-ական դիլետանտական խմբակը ՀՀ-ն դարձնում են Արևմուտքի՝հակառուսական քաղաքականության պլացդարմ, ինտրիգների կիզակետ, Հայաստանը դե-ֆակտո վերածելով Արևմուտք-ՌԴ «proxy war»-ի տարածքի։

ՀՀ գործող իշխանությունները զրոյացնում են հայ-ռուսական ռազմավարական կապերը՝դրանով թուլացնում են հայոց պետականության հիմքերն ու հայոց բանակի պաշտպանունակությունը։

Փաշինյանն ելնելով սեփական իշխանությունը պահելու տրամաբանությունից մեկ օր ռուսամետ է խաղում, իսկ մյուս օրը՝արևմտամետ։ Փաշինյանը փորձում է խաղալ Արևմուտք-ՌԴ հակասությունների վրա, ինչը սակայն հանգեցնում է նրան, որ Մոսկվան սկսել է չվստահել ՀՀ-ին, իսկ Արևմուտքի համար ՀՀ-ն վերածվում է Հարավային Կովկասում «հակառուսական պլացդարմի», որտեղից կարելի է հարվածել ՌԴ-ին և Մոսկվայի համար երկրորդ թեժ ճակատ բացել այս անգամ հարավում։

ՀՀ-ում միայն իշխանափոխությունը թույլ կտա հայ-ռուսական հարաբերությունները վերադարձնել կրկին բարձր դաշնակցային մակարդակի, իսկ մյուս ուժային կենտրոնների հետ՝Արևմուտք, Իրան, Չինաստան, Հնդկաստան Հայաստանը պետք է վարի միայն հայկական շահերից բխող քաղաքականություն՝չհակադրելով հայ-ռուսական կապերը Հայաստան-Արևմուտք հարաբերություններին ու վարի կանխատեսելի արտաքին քաղաքականություն։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն