Մեդիա հրապարակումների վերլուծություն սեպտեմբերի 26-29

Սեպտեմբերի 30-ի այս պահի դրությամբ՝ Արցախի ներկայացուցչության մոտ մեկնարկում է Սամվել Բաբայանի աջակիցների ակցիան։ Տեղում աշխատող լրագրողների փոխանցմամբ, ակցիան սակավամարդ է։ Բաբայանի աջակիցները նրան փրկիչ են հռչակում՝ հատկապես «գերիներին վերադարձնելու» մասով։ Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ ֆորումը՝ «ԵԱՏՄ 10 տարիները» համաժողովը։ Այս կապակցությամբ վաղը Երևան կժամանի նաև ՌԴ վարչապետ Միշուստինը։ Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնում […]

ՍԴ-ն որոշել է՝ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի․ Վարդան Պողոսյան

ՀՀ Սահմանադրական դատարանը վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Այդ մասին պարզ դարձավ, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների […]

Պուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։ Վաղարշակ Հարությունյանը պաշտոնավարել է երկուսուկես տարի: Նա Մոսկվա էր գործուղվել 2022-ի հունվարից, այս տարվա օգոստոսից նրան փոխարինում է նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը

Այս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում

Այս շաբաթ սպասվում է Արեգակի խավարում, որի արդյունքում կնկատվի «հրե օղակ» տեսարանը, գրում է apnews.com-ը։ Սակայն ուշագրավ երևույթը տեսանելի կլինի շատ քչերի համար. Արևի օղակաձև խավարումը տեսանելի կլինի հոկտեմբերի 2-ին Զատկի կղզու, Արգենտինայի և Չիլիի հարավում բնակվողների համար: Մինչդեռ Բրազիլիայի, Պարագվայի, Ուրուգվայի և Հավայան կղզիների բնակիչները կկարողանան տեսնել Արեգակի մասնակի խավարում: Արեգակի խավարումները տեղի են ունենում տարեկան […]

Իլհամ Ալիև. «Արևմտյան ադրբեջանցիները վերադառնալու են իրենց պապենական հողերը»

Ադրբեջանն այսօր. Իլհամ Ալիև. «Արևմտյան ադրբեջանցիները վերադառնալու են իրենց պապենական հողերը»: Հիշեցնենք՝ «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին տերմինով անվանվում է Հայաստանի ներկայիս տարածքը։ Իլհամ Ալիևը Հայաստանում ապրած և ստեղծագործած աշուղ Ալասկերի Բաքվում կանգնեցված արձանի բացման ժամանակ հայտարարել է. «Գալու է օրը և վերականգնելու ենք աշուղ Ալասկերի հայերի կողմից ավերված արձանը և Աղքիլսե (Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղ) գյուղում […]

Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան. ԱԳ փոխնախարար

Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ընդհանուր տարածաշրջանին. այս մասին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: Վերջինս լավատեսություն է հայտնել հայ-թուրքական ապագա համագործակցության վերաբերյալ։ «Մենք գիտենք, որ լոգիստիկ շղթաներից շատերը ներկայումս արգելափակված են կամ պատշաճ կերպով չեն գործում, և Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս […]

Միշուստինը ժամանել է Իրան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի պաշտոնական այցով ժամանել է Իրան, որտեղ բանակցություններ կվարի երկրի ղեկավարության հետ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Այցի շրջանակում բանակցություններ տեղի կունենան ՌԴ կառավարության ղեկավարի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի միջև։ «Նախատեսվում է դիտարկել ռուս-իրանական առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հարցերի ողջ շրջանակը, ներառյալ տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, […]

«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS

Հոլանդական NOS հանրային հեռարձակողը «Պատմության միտումնավոր ջնջում» խորագրով հոդված է հրապարակել օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ «Մեկ տարի անց այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր փախան Լեռնային Ղարաբաղի անկլավից՝ վախենալով էթնիկ զտումներից, նրանց նախկին ներկայության ապացույցները գնալով դառնում են պակաս տեսանելի», — ասվում է հոդվածում։ NOS-ի կողմից հաստատված արբանյակային լուսանկարների համաձայն՝ հիմնովին ավերվել են բազմաթիվ հուշարձաններ, […]

Պատմության մեջ, էտ ո՞ր երկիրնա հարձակվել վտանգ սպառնող երկրի վրա․ Արշակ Կարապետյան

Պատմության մեջ, էտ ո՞ր երկիրնա հարձակվել վտանգ սպառնող երկրի վրա, իր հարցազրույցներից մեկում նման կարծիք է հայտնել նախկին ՊՆ նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Ըստ գեներալ Արշակ Կարապետյանի մարդիկ, դեմագոգներ, ասում են, որ մենք ոչ մեկին վտանգ չսպառնանք, մեր վրա ոչ ոք չի հարձակվի։ «Լսեք, ոնց որ այս աշխարհում չեք ապրում: Պատմության մեջ, էտ ո՞ր երկիրնա […]

Էրիկ Էսրայիլյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ որպես համահիմնադիր

Հայտնի բժիշկ, պրոդյուսեր, ձեռներեց եւ մարդու իրավունքների պաշտպանն իր առաջնորդությամբ կօգնի «Ավրորային» շարունակելու իր առաքելությունը  ԵՐԵՎԱՆ, 2024 թ. սեպտեմբերի 30. Էրիկ Էսրայիլյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն է միացել՝ որպես համահիմնադիր: Էրիկ Էսրայիլյանը հայտնի բժիշկ է, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց եւ բարերար: Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր […]

Արմավիրի քաղաքապետարանի մոտ կանխել են 66-ամյա տղամարդու գործողությունները

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի քաղաքապետարանի դիմաց փորձում է ինքնահրկիզվել: Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները վարչության պետ Հ. Արիստակեսյանի, Արմավիրի բաժնի պետ Վ. Գևորգյանի գլխավորությամբ կարողացել են կանխել Արմավիրի մարզի գյուղերից մեկի […]

Հայաստան-ՌԴ-Իրան առանցքը պետք է հագեցնել տնտեսական ծրագրերով

Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը, առավել ևս՝ այդ առանցքը շատ ավելի ամուր և պինդ կարող է լինել, եթե կնքվի ոչ միայն քաղաքական և ռազմաքաղաքական, այլ հենց տնտեսական նպատակներով։ Դա Հայաստանին հնարավորություն կտա առավել զարգանալ և ավելի ամուր ու անվտանգ լինել։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Հայաստան-ՌԴ-Իրան առանցքը թույլ […]

Սոթքի ոսկու հանքը շահագործվում է միայն ստորգետնյա եղանակով․ ի՞նչ վնասներ են եղել ադրբեջանական գործողությունների հետեւանքով

Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրն աշխատում է միայն ստորգետնյա շահագործման եղանակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։ 2020 թվականի պատերազմից հետո հանքավայրի մի մասն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ խոչընդոտում էին հանքավայրի աշխատանքներին՝ արձակելով կրակոցներ։ Լրագրողները Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ իրավիճակ է հանքավայրում։ Նա նշեց, որ, […]

Ամեն օր զանգում եմ Գազա, ինձ պատմում են այնտեղ կատարվողի մասին. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ ամեն օր զանգում է Գազայի հատվածում գտնվող քրիստոնեական ծխական համայնք, որտեղ պատսպարվել է ավելի քան 600 մարդ: Այս մասին գրում է vaticannews.va կայքը: «Նրանք ինձ պատմում են տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում՝ այնտեղ կատարվող դաժանությունների մասին»,- ասել է կաթոլիկների հովվապետը: Հռոմի պապն ասել է, որ ռազմական հարձակման ժամանակ մարդիկ պետք է […]

Թուրք երկրպագուները Ֆրանսիայում դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա. կան տուժածներ

Թուրք երկրպագուները Ֆրանսիայում դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա: Ինչպես հաղորդում է Հայ դատի պաշտպանության կոմիտեն, միջադեպը սեպտեմբերի 29-ին ֆրանս-թուրքական FC Turquoise և Ֆրանս-հայկական Homenetmen թիմերի միջև հանդիպման ժամանակ է տեղի ունեցել: Հայկական ակումբը հաղթել է 2:0 հաշվով, ինչը զայրացրել է թուրք երկրպագուներին և նրանք դանակներով վազել են խաղադաշտ։ Ոստիկանությունը միջամտել է, խաղը դադարեցվել է: […]

«Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը»

Region monitor. «Արաս» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) փոխտնօրենը հայտնել է, որ քանի որ Հայաստանն արդեն միացել է Carnet de Passages կոնվենցիային, այսուհետ վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը: Նա շեշտել է, որ հայկական պետհամարանիշներով մեքենաներին Իրան մուտքի թույլտվությունը կխթանի զբոսաշրջությունը: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը նշել է, որ այս խնդիրը միշտ դժգոհություն […]

Հայ-ռուսական ռազմավարական կապերը կազմաքանդվում են Փաշինյանի և ՔՊ-ի կողմից

Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու երկրների առջև։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Հայ-ռուսական ռազմավարական կապերը կազմաքանդվում են Փաշինյանի և ՔՊ-ի կողմից՝Արևմուտքի և թուրք-ադրբեջանական դաշինքի պատվերով։ ՌԴ-ն տասնամյակներ շարունակ ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հումանիտար խոր կապեր էր հաստատել ՀՀ-ի հետ՝այսօր էլ Մոսկվան առաջարկում […]