Մեդիա հրապարակումների վերլուծություն սեպտեմբերի 26-29

Սեպտեմբերի 30-ի այս պահի դրությամբ՝

  • Արցախի ներկայացուցչության մոտ մեկնարկում է Սամվել Բաբայանի աջակիցների ակցիան։ Տեղում աշխատող լրագրողների փոխանցմամբ, ակցիան սակավամարդ է։ Բաբայանի աջակիցները նրան փրկիչ են հռչակում՝ հատկապես «գերիներին վերադարձնելու» մասով։
  • Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ ֆորումը՝ «ԵԱՏՄ 10 տարիները» համաժողովը։ Այս կապակցությամբ վաղը Երևան կժամանի նաև ՌԴ վարչապետ Միշուստինը։
  • Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Կոլայի շրջանին՝ 2006-ից ի վեր առաջին անգամ հարվածելով Լիբանանի մայրաքաղաքին։ Ըստ իսրայելական աղբյուրների՝ նրանք Հըբոլլահի ևս մի ղեկավարի են ոչնչացրել։
  • Էջմիածնից հայտնում են, որ այսօրվանից մինչև հոկտեմբերի 6-ն ամեն օր Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
  • Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Հռոմ։
  • Արմավիրի քաղաքապետարանի մոտ կանխել են 66-ամյա տղամարդու ինքնահրկիզման փորձը։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

Սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը «սահմանադրական է»

ՍԴն հրապարակել է որոշումը՝ համաձայն որի «Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»։ Նաև ասվում է, որ երեք հատուկ կարծիք կա, որոնցից միայն մեկն է բացասական՝ Հրայր Թովմասյանինը, որը նախապես էր հայտարարել, որ «վատ բան» է նախապատրաստվում։

Այստեղ ամենակարևորն այն է, որ առաջին անգամ է նման ցածր մակարդակի փաստաթուղթը քննարկվում ՍԴում։ Հայաստանը բազմաթիվ պետությունների հետ ունի աշխատանքային խմբերի կանոնակարգեր, որոնք որևէ կերպ որևէ օղակում հասատատում չեն ստացել։ Բայց պարզ է, որ նման քայլով Փաշինյանի կառավարության հիմնական մոտեցումն այն է, որ դրանում արձանագրված այն կետը, թե ներքին օրենսդրությունը ավելի ցածր պետք է դասել, քան այդ փաստաթղթի կետերը, հաստատվեն ու ամրագրվեն ՍԴում, որի որոշումները բեկանման ենթակա չեն։

Լավ, ինչքա՞ն կարելի է թրքասեր ու հայատյաց լինել։

Ինչ են խոսել Միրզոյանն ու Բայրամովը

Նյու Յորքում տեղի ունեցած Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման շուրջ մտահոգությունները շարունակվում են։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության (որն ի դեպ ամենաառաջինն է հրապարակվել)՝ «Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ»։ ԱՄՆ Պետքարտուղարությունը նաև հույս է հայտնում, որ «խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին»։

Այս հայտարարությունից հասկանում ենք, թե ինչպես է կոչվելու «խաղաղության» պայմանագիրը և այն, որ կրկին շեշտադրումը բարեկեցություն է։ Այսինքն՝ մեզ ստիպում են փողի դիմաց զիջել մեր հայրենիքի մասը, քանի որ «ԱՄՆին անհրաժեշտ է շրջանցել Ռուսաստանն ու Չինաստանը», ինչպես հենց իրենք էլ հայտարարել են։

Այս ֆոնին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ոչինչի մասին է։

Հ.Գ. Ի դեպ, տեղում աշխատող լրագրողները նկատել են, որ այդ հանդիպումից առաջինը դուրս է եկել Ջեյհուն Բայրամովը՝ հաղթական կենցվածքով։ Իսկ Արարատ Միրզոյանը դեռ բավական տևական ժամանակ մնացել է սենյակում։ Երևի երես չի ունեցել դուրս գալու կամ էլ ճնշումն է այնքան մեծ եղել, որ ի վիճակի չի եղել։ Չեք դիմանում, հեռացեք, վերջապես։

Եթե Փաշինյանն է, ուրեմն հանցանք չկա

Մեծ հուզումներ առաջացրած դեպքի առիթով՝ պարզվում է հանցակազմ չկա։ Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրել է, որ «Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում չի հարուցվի», քանի որ օրը ցերեկով, տեսախցիկների առաջ Նիկոլ Փաշինյանի կատաղած շարասյունը երևի թե վրաերթի չի  ենթարկել հղի կնոջն ու սպանել թե՛ նրան, թե՛ նրա չծնված փոքրիկին։ Միայն այդ դեպքի քննությունը ու հետո նման «հանգուցալուծումը» ցույց են տալիս, թե որքան կախյալ է արդարադատությունը Հայաստանում ու կախյալ է մեկ մարդուց, որը վախենում է, որ իրեն դավաճան կասեն, բայց որ «7 պորտ անիծեն», դրանից չի վախենում։

Մեջը փող չկա, ուրեմն մեզ պետք չի

Կառավարության վերջին նիստից հետո ուշագրավ հայտարարություն է արել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որի համակարգման ներքո է նաև գյուղատնտեսության ոլորտը։ Այս ճամբարափոխ ՔՊականը (նախկինում անդամակցել է ՀՀԿին) ասել է, թե «ՀՀում ցորենի արտադրությունը ձեռնտու չէ» ուդրաարդյունքումորոշելենՀայաստանումայլևսցորենչաճեցնելկամչսուբսիդավորելցորենիցանքը։

Հիշեցնենք, որ այս հայտարարությունը տեղի է ունենում Զախարովայի այն հայտարարությունից հետո, որ Հայաստանն իր հացահատիկի 90%-ը ներկրում է ՌԴից։ Հիմա ստացվում է, որ նույնիսկ այդ 10%-ի արտադրությունն է «անիմաստ», քանի որ մեջը «փող չկա»։

Մի կողմ ենք թողնում ցորենի ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ աճող տեսակների պահպանության հարցը (սրանց ուղեղն այդքանին հասու չէ), բայց ինչպե՞ս կարող ես այդ աստիճան անպատասխանատու լինել պարենային անվտանգության հարցում՝ այն էլ աշխարհում ու հենց մեր շուրջ տեղի ունեցողի ֆոնին։ Ավելին, երբ հանձնում ես ուտելիք ներկրելու բոլոր հնարավոր ճանապարհները՝ դրանք թշնամուն տալով, ի՞նչ խելքով ես տեղական սննդային արտադրությունից հրաժարվում։

Ի դեպ, եկեք չմոռանանք, որ մինչև Արցախի հանձնումը՝ հայկական երկրորդ պետությունն ապահովում էր Հայաստանի հացահատիկի արտադրության գրեթե 70%-ը։ «Արցախը բեռ էր», բա՜

Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել

Ինչպիսի՜ շրջադարձեր են Արդարադատության նախարարությունում։ Չէր հասցրել նախարարի նորանշանակ տեղակալ Սիրվարդ Գևորգյանը նշանակվել կարգապահական հանձնաժողովի անդամ, երբ հայտարարեց իր հրաժարականի մասին։ Իր գրառման մեջ նա գրում է. «Խարդավшնքները հաղթեցին բանականությանը. հրաժարականի դիմում եմ ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»։ Նրան անմիջապես պաշտպանելու շտապեց նախարարը՝ Գրիգոր Մինասյանը՝ պնդելով, որ բազմիցս համոզել է Գևորգյանին՝ ավելի վաղ հրաժարական չտալ։ 

Այս հրաժարականը ու Գրիգոր Մինասյանի հրաժարականի համար իրականացվող ստորագրահավաքը իրավաբանական համայնքում բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել։ Օրինակ՝ Ռուբեն Մելիքյանը գրել է. «Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել Հայրենիքի հանձնման մեղքի բաժինը»։Եվիսկապես։Բաարժե՞ր։

Շատերն էլ թեման կապում են ՔՊում նախարարի դեմ սկսված ստորագրահավաքի հետ, որի դադարը փոխնախարարի հրաժարականից հետո հերքել է ՔՊական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Այսօր արդեն Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրությունները փոխանցվել են ՔՊ ղեկավարությանը, քանի որ հավաքվել է անհրաժեշտ ստորագրությունների քանակը։

Այսպես է լինում բոլոր նրանց հետ, որոնք ուրանում են ոչ միայն հայրենիքը, այլ նաև սեփական ընտանիքը։ Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբայրն է։ Ու հիմա քրեական գործեր կան ինչպես նախարարի եղբոր, այնպես էլ հոր նկատմամբ։

Նիկոլի ելույթի կոդերը

Այս տարվա ՄԱԿի համաժողովը «նշանավորվեց» թերևս այդ բարձրագույն կառույցում երբևէ տեղի ունեցած ամենաոչքաղաքական ելույթներով՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ։ Ու մեկը չէ, այլ մի քանիսը։

Այլ կերպ, քան աղերսների հերթական շարանը՝ ուղղված Ադրբեջանին, որ «խաղաղություն» կնքվի, հնարավոր չէ բնութագրել այդ ելույթները։ Բայց այնուհանդերձ, մեր գլխին գալիքի մասով մի քանի կարևոր ուղերձ կար (հետաքրքիր է, որ այդ ուղերձներն ունեն երկու հասցեատեր՝ Հայաստանի հասարակությունը և թուրքադրբեջանական տանդեմը)։

Փաշինյանը խոսեց ամեն ինչից՝ բացի Հայաստանից։ Դժվար է պատկերացնել մի երկրի ղեկավար, որ ՄԱԿի ամբիոնից ելույթ ունենա ու գոնե մեկ անգամ իր երկրի անունը չհիշատակի։ Փոխարենը նա չմոռացավ «պնդել», թե «Հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ ընտրություններն արտացոլում են ժողովրդի իրական կամքը»՝ փաստացի մեսիջ ուղարկելով Ադրբեջանին, որ իր ասածը «օսնովանի» է, քանիորինքնիբրներկայացնումէՀայաստանիողջբնակչությանկարծիքը։

Հայկական ասացվածքի հետևում թաքնված անկարողությունը

«Հայկական ասացվածքն ասում է՝ լավ ասենք, որ լավ լինի, այն իմաստով, որ՝ երբ խոսում ես դրական բաների մասին, լավ բաները, որպես կանոն, իրականություն են դառնում»։ Այսպես է Փաշինյանը թաքցնում իր անկարողությունը՝ որևէ հարց լուծելու հայկական խնդիրների մեջ։ Ու մասնավորապես, ամեն հնչող ճնշման միայն դրական արձագանքելով՝ մենակ թե, մնա իշխանության։ Հակառակ պարագայում ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել սեփական պետության ամեն ինչը, ի մասնավորի սահմանադրությունը ստորադասելու մեջ նման ջերմեռանդությունը։ «Եթե խաղաղության պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն»։ Նիկոլ Փաշինյանն իհարկե չմոռացավ նաև նշել այն, որ ՍԴ դատավորները բացառված է, որ հակադրություններ գտնեն, քանի որ ինչոր «փորձագետներ» արդեն նայել են այդ համաձայնագրի տեքստը ու տվել են դրական եզրակացություն։

Հիշեցնենք, որ ՀՀումնույնիսկընդդիմադիրպատգամավորներիհամարէայդանդադարգնդակիպեսայսուայնկողմգնացողսևագիրըանհասանելի։

Հերթական հետքայլը

Վերջին օրերին հատկապես շատ է քննարկվում այն, որ բացի լայն հասարակությանը հայտնի փաստթղթերը՝ կա ևս մեկը, որի տակ կա Փաշինյանի ստորագրությունը։ Այս փաստաթղթի մասին վերջերս խոսել էր Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ այնտեղ խոսվում է «միջանցքի» բացման պարագայում՝ այնտեղ անպայման պետք է ներկա լինեն ՌԴ սահմանապահները։ Բայց հիմա հայտնի երկարարկանջ կենդանու համառությամբ՝ Փաշինյանը պնդում է, թե նման բան չկա։ «Պնդումները, թե ՀՀն որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգություն, իրականության ձևախեղում են»,- ասել է նա ՄԱԿումիրելույթիընթացքում։

Եթե ամփոփենք, ապա ՄԱԿում Փաշինյանը հերթական անգամ ի ցույց է դրել Թուրքիային ու Ադրբեջանին իր ենթակայությունը։ Հակառակ դեպքում դժվար է բացատրել այն, ինչ Էրդողանը բացահայտել էր՝ թուրք լրագրողների հետ հանիդպման ընթացքում Փաշինյանի հետ հանդիպումից. «Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը»։ Եթե ավելի պարզ, Փաշինյանը գնացել է Թուրքիայի նախագահին ԽՆԴՐԵԼՈՒ, որ Ադրբեջանն իրեն ավելի «խելոք պահի»։ Իսկ Էրդողանի այն ասածը, թե «ՀայաստանԱդրբեջան խաղաղության գործընթացի շուրջ ՀՀ վարչապետի մոտեցումները բացասական չեն թվում», նշանակում է, որ Փաշինյանը խոստացել է ամեն ինչ զիջել, ինչիրենիցուզելենուդեռուզելուեն։

Երևի երբևէ այս բազմահազարամյա ազգն այս աստիճան ծնկած չի եղել։

Ադրբեջանը հերթական զիջումն է բարձրաձայնում՝ արդեն պաշտոնապես

Իսկ Ադրբեջանի պահանջներն ավելի ճոխ են դառնում։ La Repubblica թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ասել է այն, ինչի մասին Ադրբեջանի քարոզիչները վաղուց են ակնարկում՝ «Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռшզմական չեզոքությունը»։ Եթե ավելի պարզ, ապա Հայաստանը պետք է տոտալ ռազմաթափվի։

Հաջիևը նաև ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ ասելով, թե հենց ժողովուրդը պետք է պահանջի սահմանադրության փոփոխություն։ Սա ուղիղ շարունակությունն է Փաշինյանի այն պնդման, թե իր ու հայ ժողովրդի «կամքը» նույնն է։ Ադրբեջանցիք էլ ասում են. «եթե այդպես է, ուրեմն պետք է հենց ժողովուրդն ուզենա սահմանդրության փոփոխությունը»։

Բայց դա էլ բավարար չէ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է, թե իրենք ոչինչ էլ չեն ստորագրելու, քանի որ «մասամբ խաղաղությունը» տարբերակ չէ, ու որ Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխությունների միջոցով մեկընդմիշտ հրաժարվի տարածքային պահանջներից։ Իսկ տորթի վրայի բալը Ալիևի հոխորտոցներն ու սպառնալիքներն են Հայաստանի ու հայերի հասցեին ու մեղադրանքը, թեՀայաստանըհրաժարվումէտեղեկությունտրամադրելանհետկորածներիմասին։

Զավեշտն այն է, որ այս իրավիճակում Փաշինյանը «լավ է ասում»՝ հուսալով, որ լավ կլինի։ Իսկ ադրբեջանցիք ասում են՝ «ախորժակիդ քացախ»։

Օրինական ռեկետը

Կարծես թե սև ամպերը շարունակվում են կուտակվել «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխին։ Ու ամենայն հավանականությամբ դա կշարունակվի, քանի որ նա այս տարի նաև Եկեղեցու մյուռոնօրհնեքի կնքահայրն էր։ Մամուլը համառորեն գրում է, որ եթե նա կամովին կառավարությանը չփոխանցի ՀԷՑից մասնաբաժին, եթե ոչ՝ կվերցնեն, այնպես, ինչպես ԶՊՄԿից «քերեցին»։ Կարապետյանն իրեն ուղղված այդ հարցին լղոզված պատասխան է տվել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որՓաշինյաննուիրկառավարություննանցելէօրինակռեկետիարդենփորձարկվածճանապարհով։

Հետո էլ ուզում են, որ Հայաստանում ներդրումներ լինեն, փող գա։

Ինչի մասին չի ասում Հայաստանի 2025-ի պետական բյուջեն

Ու փող կարծես թե չի գալու նաև հաջորդ տարի։ Համենայն դեպս, հաջորդ տարվա համար շատ համեստ 5,6 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվել ու միջին գնաճ՝ 3,5 տոկոսի չափով։ Բյուջեն դեռ պետք է քննարկվի ԱԺում, բայց այն արդեն տնտեսագետների շրջանում լուրջ քննարկումների տեղիք է տվել։ Ըստ նախագծի՝ ռազմական ծախսերը 2025-ի բյուջեի նախագծով առաջարկվում է հասցնել մինչև 1.7 մլրդ դոլար, լուրջ գումարներ են ներդրվելու նաև կապիտալ շինարարության մեջ (թեև նախորդ որևէ տարվա ընթացքում որևէ անգամ այդ մասով բյուջեն լիարժեք չի կատարվել)։ Բայց ամենա հետաքրքիրն այն է, որ բյուջեի պակասորդը նախատեսվում է 609.4 մլրդ դրամ կամ 1.5 միլիարդ դոլար:

Բյուջեի պակասորդը լրացվում է վարկային միջոցներից։ Ու սա նշանակում է, որ հաջորդ տարի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր, իր սերունդների վզին շալակելու է ևս 1.5 մլրդ դոլարի պարտք՝ եղած 13 մլրդի վրա։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանի կառավարությունն ամեն կերպ Հայաստանը տանում է դեեֆոլտի՝ միայն իրեն հայտնի պատճառներով։

Իրանը անձամբ է վերահսկում ամեն ինչ

Որքան բարեհաճ է դառնում Փաշինյանը թուրքադրբեջանական տանդեմի հանդեպ, այնքան ավելի է «բարկանում» Իրանը ու փորձում է անձամբ տարածքում՝ հողի վրա վերահսկել իրողությունները Հայաստանում։ Հենց այս պատճառով է հավանաբար առաջիկա օրերին Հայաստան այցելելու Իրանի նախագահի առաջին տեղակալը։ Այս օրերին ակտիվ է եղել նաև Հայաստանում Իրանի դեսպանը, որը ՏԿԵ նախարարի հետ այցելել է Սյունիք, անձամբ ստուգել դեպի Իրանի սահման ճանապարհի կարևորագույն հատվածներում իրականացվող աշխատանքները։ Իսկ Հայաստանի և Իրանի ԱԳՆները Նյու Յորքում են քննարկել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Ակնհայտ է, որ Իրանի շուրջ բոլոր կողմերից սեղմվող օղակը է՛լ ավելի է մեծացնելու Հայաստանի հետ սահմանը։ Մնում է Հայաստանի իշխանությունը գոնե այստեղ մեր երկրի շահերից բխող որոշումները թողած՝ չվազի Արևմուտքի՝ ավելի ճիշտ Թուրքիայի ու Ադրբեջանի գիրկը։

Արարատ Միրզոյանը չի մասնակցել

Նյու Յորքում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որից հրապարակված լուսանկարից երևում է, որ Արարատ Միրզոյանը դրան չի մասնակցել։ Հայկական կողմն այս մասին մի տառ անգամ չի ասել։

Կրթության վերջնական ու հիմնահատակ քանդումը

Իսկ Հայաստանում շարունակվում են քննարկումները աղմկահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրենքի շուրջ։ Ըստ այդ օրենքի՝ եթե օրենքն ընդունվեց, այլևս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող, ինչը նշանակում է, որ պրոֆիլային բուհերը միավորվելու են ու դառնալու է մի մեծ «բորշ», ոչ թե կրթություն։ Այսօր էլ ևս մեկ անգամ օրենքի քննարկման ժամանակ աահմանվել է բարձրագույն կրթությունը պետք է լինի եռաստիճան՝ մի կողմ թողնելով մի մակարդակ։ Այսպես, շնորհվելու են բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ, և «գիտությունների թեկնածու» հասկացություն այլևս չի լինելու։ Արևմուտքի օրինակով, էլի

Պարզ է, որ սա այն օրենքներից է, որը բառացիորեն ռումբ է կրթական համակարգի տակ։ Հենց դա են փաստում դրա շուրջ իսկապես աղմկահարույց քննարկումները։

Ներքաշել Իրանին՝ ամեն գնով

Մերձավոր Արևելքի շուրջ ամենակարևոր իրադարձությունն այդ օրերին Իսրայելի կողմից Հըզոլլահի գրեթե ամբողջ ղեկավար կազմին ոչնչացնելն է։ Ընդ որում, Իսրայելն արդեն խոսում է այն մասին, որ շուտով կարող է և լայնածավալ ցամաքային հարձակում սկսել Լիբանանի ուղղությամբ։ Պայթյուններ են հնչել Սիրիայում, Եմենում։

Բնականաբար, սա չէր կարող չհարուցել հենց Հըզբոլլահի, Համասիևհութիներիծայրաստիճանզայրույթը։

Հութիները հայտարարել են, որ Թել Ավիվ և Աշկելոն քաղաքներին հարվածներ են հասցրել։ Փեզեշքիանը ասել է, որ Իրանը միջոցներ կձեռնարկի «Հըզբոլլահի» շտաբի դեմ իսրայելական հարձակման կապակցությամբ, և որ Իրանի կառավարությունը միշտ կլինի Լիբանանի ժողովրդի կողքին։ Թեմայի վերաբերյալ խոսել է նաև Իրանի հոգևոր առաջնորդը՝ «Տարածաշրջանի դիմադրության ուժերն աջակցում և կանգնած են «Հեզբոլա»-ի կողքին»,- ասել է Խամենեին։

Հետաքրքրական է, որ Իրանում այս օրերին ևս մի ուղղաթիռ է կործանվել, որում գտնվող բոլոր ուղևորները, այդ թվում ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխղեկավարը, մահացել են։ Մեկ տարում արդեն երկրորդ անգամ ուղղաթիռի կործանումը, ինչպեսնաևէլեկտրոնայինսարքերիպայթյուններընորդավադրապաշտականտեսություններիենծնունդտալիս։

Իսկ «Համասը» և «Հըզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին՝ անկախ նրանից, որ Արևմուտքը, մասնավորապես՝ Բայդենը, կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Իսրայելի և Լիբանանի սահմանին։ Բլինքենն էլ Իսրայելի ռազմավարական հարցերի նախարարի հետ քննարկել է «Հեզբոլլահ»-ի հետ զինադադարը։ Սակայն Իսրայելը անդրդվելի է։

Իրանը ՄԱԿի Անվտանգության Խորհրդի շտապ նիստ է պահանջել Լիբանանում իսրայելական գործողությունների առնչությամբ, ընդ որում շատ հետաքրքրական է, որ Փեզեշքիանն ակնարկել է, թե Արևմուտքը իրեն «խաբել է», իսկ թե ինչի շուրջ, դեռևս պարզ չէ։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է Համասի քաղաքական ղեկավարի սպանությանը կոշտ չպատասխանելու շուրջ «գործարքին», հակառակ դեպքում՝ դժվար է պատկերացնել, որԻրաննայդքանզուսպլինել։

Իրանը նաև պետության ներսում է քննարկել այդ գերլարված իրավիճակը։ Այդ երկրի խորհրդարանը քննարկել է՝ ինչպես արձագանքել Իսրայելին։ Նիստը եղել է փակ, արտահոսքեր ևս չեն եղել։

Եթե շատ կարճ ամփոփենք այս եռացող կաթսան, ապա Իսրայելն ամեն ինչ անում է, որ Իրանին ներքաշի պատերազմի մեջ, թեև նորընտիր նախագահը պաշտոնավարումը սկսել էր խաղաղասիրական մոտեցումներով։ Բայց կարծես թե Փեզեշքիանն այլևս տարբերակ չունի անտարբեր մնալու, որովհետև իրավիճակը կարող է նաև սպառնալ իր պաշտոնանկությամբ, ինչից արդեն խոսում են իրանական վերլուծաբանները։

Մայր տաճարը վերաօծվեց

Հանգուցալուծվեց վերջին երկու շաբաթների ներքաղաքական հիմնական թնջուկը։ Հայաստանի իշխանությունները աշխատանքի բաժանում էին արել և նրանցից մի մասը մասնակցեց մյուռոնօրհնեքին, մյուսմասը՝Մայրտաճարիվերաօծմանը։

Թեման շատ էր քննարկվում՝ հատկապես ընդդիմադիր շրջանակների կողմից, որոնք անընդունելի էին համարում այն, որ եկեղեցին պաշտոնական հրավերներ էր ուղարկել այն իշխանություններին, որոնցհանդեպխիստբացասականէրարտահայտվել։

Եկեղեցին ևս մեկ անգամ փաստել էր, որ չի փոխել իր վերաբերմունքը իշխանությունների հանդեպ, սակայն արարողակարգային հրավերներ պետք է ուղարկեին բոլորին, իսկ հետո արդեն հրավերը ստացողների կամքն է՝ կմասակցեն, թե ոչ։

ԱյսպեսՀՀերրորդևերկրորդնախագահներըհրաժարվելէինմասնակցությունից։Ընդդիմությունըմիայնընդդիմադիրպատգամավորներովէրներկայացված։

Մայր տաճարի վերաօծմանը Փաշինյանն ու կինը գնացել էին դպրցականների հետ պարելուց հետո։ Գոնե այդպիսի տեսանյութ էին տարածել։ Նրանք նաև արարողության կեսից հեռացել էին իրենց բազմաթիվ թիկնապահների հետ, սակայն այն բանից հետո, երբ առանց անուններ տալու հայոց հայրապետը իր հայրապետական խոսքում քննադատել էր նրանց վարքն և վերջին շրջանի ամենատարբեր հայտարարությունները։

Իսկ քաղաքացիները հասցրել են Փաշինյանի դեմքին շպրտել «դավճան» բառը։ Հուսանք՝ չի լինի այնպես, ինչպեսնախորդնմանմիջադեպերիընթացքումևայդմարդիկշուտովչենհայտնվիճաղերիհետևում։

Եռաբլուր այցելություն այնպես, որ ոչ մեկին չտեսնեն

Անկախ նրանից, որ սեպտեմբերի 27-ին Փաշինյանն ու կինն արդեն Հայաստանում էին, այդ օրը նրանք Եռաբլուրում նրանք չհայտնվեցին։ Երևի շատ էին խմել նախորդ օրը Նյու Յորքում, չէ՞որայդմասինտեսանյութէինտարածելՀայաստանիթիվմեկբլոգերները։

Եռաբլուր էին այցելել Ալեն Սիմոնյանը՝ մի քանի պաշտոնյաների, այդ թվում Մհեր Գրիգորյանի հետ, որը չգիտես ինչու՝ չգիտի, թե սահմանազատման հաջորդ կետը որն է։ Երևի Ադրբեջանը դեռ չի որոշել։

Ու թեև Փաշինյանը տեղում չէր՝ զոհվածների ծնողների հետ միջադեպեր հրահրելու համար, Սիմոնյանը հերթական անգամ իր լպիրշ պահվածքով առանձնացավ՝ արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին անվանելով «զիբիլի վրի կատու»։

Պակաս սկանդալային չէր ՔՊական պատգամավոր Արմեն Խաչատրյանի պատասխանը լրագրողի հարցին, թե ինչ խղճով են գալիս Եռաբլուր։ «Դու խղճիդ մասին խոսա, այ օտարերկրյա ագենտ»։ Հիմա արդյոք լրագրողը ճիշտ չի անի, եթե դատի տա սրան։

Բնականաբար, Եռաբլուրում է եղել Սերգեյ Շահրամանյանը՝ արցախցիների ուղեկցությամբ, հանգիստ, հանդարտ՝ առանց միջադեպերի։ Իսկ իր մասին Փաշինյանի հայտնած մտքերի վերաբերյալ նա ասել է. «Շատ բան է խոսվում, մնում է այդ խոսացածը հիմնավորել»։

Իսկ պատերազմի մեկնարկից 4 տարի անց էլ իրավիճակը միմիայն տխուր է. ԴՆԹ փորձաքննության արդյունքներով հաստատված 88 մասունք ծնողները հրաժարվում են ընդունել՝ հիմնավորելով, որ փորձաքննության արդյունքները սխալ են և իրենց ստիպում են վերցնել մասունքները՝ «գլխացավանքից ազատվելու համար»։

Մենք ունենք գերիներ Բաքվի բանտերում։ Արցախը պատմության մեջ առաջին անգամ լիովին հայաթափված է։ Իսկ մենք դեռ շարունակում ենք հանդուրժել նրան, որը ասում է, թե. «Ինձ համար հետեւությունը մեկն է. մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել»։

Ադրբեջանի հայտարարությունները

Երկու օրվա ընթացքում Հայաստանի ՊՆն ստիպված է եղել հերքել, թե կրակ է արձակել Ադրբեջանի՝ Նախիջևանի դիրքերին։

Ու սա այն ֆոնին, երբմեզպարտադրումենզինաթափվել։ՓոխարեննիրենքենԻսրայելիհետռազմավարականփոխըմբռնմանհուշագիրստորագրում՝պաշտպանականարդյունաբերությանոլորտումհամագործակցությանհամար։

Այսպես է լինում, երբ «խաղաղությունը» մուրումեն։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն