«Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը»

Region monitor. «Արաս» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) փոխտնօրենը հայտնել է, որ քանի որ Հայաստանն արդեն միացել է Carnet de Passages կոնվենցիային, այսուհետ վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը: Նա շեշտել է, որ հայկական պետհամարանիշներով մեքենաներին Իրան մուտքի թույլտվությունը կխթանի զբոսաշրջությունը: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը նշել է, որ այս խնդիրը միշտ դժգոհություն է առաջացրել հայկական կողմում, քանի որ սեփական մեքենաներով Իրան մուտք գործելու համար ստիպված էին զգալի գումարներ վճարել: Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանն իր հերթին ընդգծել է, որ մուտքի դյուրացումը խթանի հայ զբոսաշրջիկների այցերն Իրան և հատկապես «Արաս» ԱՏԳ:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն