Ամեն օր զանգում եմ Գազա, ինձ պատմում են այնտեղ կատարվողի մասին. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ ամեն օր զանգում է Գազայի հատվածում գտնվող քրիստոնեական ծխական համայնք, որտեղ պատսպարվել է ավելի քան 600 մարդ: Այս մասին գրում է vaticannews.va կայքը:

«Նրանք ինձ պատմում են տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում՝ այնտեղ կատարվող դաժանությունների մասին»,- ասել է կաթոլիկների հովվապետը:

Հռոմի պապն ասել է, որ ռազմական հարձակման ժամանակ մարդիկ պետք է պաշտպանվելու հնարավորություն ունենան, և որ այդ հնարավորուրթյունը պետք է համաչափ լինի հարձակման մասշտաբին: Նա հավելել է, որ այն, ինչ հիմա կատարվում է, կարելի է բնութագրել որպես «անբարոյականություն»:

«Նույնիսկ պատերազմում պաշտպանված լինելու բարոյական իրավունք կա: Պատերազմն ինքնին անբարոյականություն է, բայց պատերազմի կանոնները պահանջում են որոշակի բարոյականություն», — ասել է Հռոմի պապը:

Նշենք, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 41,000-ը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն