Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու երկրների առջև։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հայ-ռուսական ռազմավարական կապերը կազմաքանդվում են Փաշինյանի և ՔՊ-ի կողմից՝Արևմուտքի և թուրք-ադրբեջանական դաշինքի պատվերով։
ՌԴ-ն տասնամյակներ շարունակ ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հումանիտար խոր կապեր էր հաստատել ՀՀ-ի հետ՝այսօր էլ Մոսկվան առաջարկում է ՀՀ-ին հնարավորինս խոր ինտեգրացիա բոլոր ոլորտներում, սակայն հանդիպում է ՔՊ-ականների դիմադրության, որպես արևմտյան լոբբիստների, ովքեր ցանկանում են ՀՀ վերածել հակառուսական պետության՝չգիտակցելով այդ քայլի կործանարար հետևանքները հայոց պետականության համար։ Նշենք, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Հայաստան։ Այդ այցը պետք է օգտագործվի առկա խնդիրների մասին խոսելու և հայ-ռուսական հարաբերությունների խորացման «ճանապարհային քարտեզ» մշակելու համար։
Փաշինյանն այսօր առավոտյան հակառուսական է, իսկ վաղը՝ռուսամետ։ Այսինքն, հայ-ռուսական հարաբերությունների ապագան այսօր կախված է մի անձից, ով շարժվում է երկու տրամաբանությամբ։ Առաջինը՝սեփական աթոռը ցանկացած գնով պահպանելու տրամաբանությամբ, երկրորդ՝Արևմուտքի և Բաքվի շահերը սպասարկելու տրամաբանությամբ։ Սակայն ցավոք վերոնշյալ տրամաբանություններն ու դրանց հետևող քայլերը զրոյացնում են հայ-ռուսական դաշնակային հարաբերություններն ու դրանից օգտվում են Վրաստանն ու Ադրբեջանը՝ավելի սերտ կապեր հաստատելով Մոսկվայի հետ ու ստանալով գեոպոլիտիկ, տնտեսական դիվիդենտներ:
Սեդա Գևորգյան



































