Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 30-ին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կազմել է 387.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.37 դրամ (աճել է 1.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  502.08 դրամ (նվազել է 0.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.99 դրամ (մնացել է […]

Իմ և Փաշինյանի մեջ սեպ մի՛ խրեք, դա անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան

Իմ «պաշտոնանկության» հարցով քննարկում ֆրակցիայում չի եղել: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթաց է սկսվել ՔՊ-ում: Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ ինքը կուսակցությունում թև չունի. «Անդրանիկ Քոչարյանի թևը դա թև […]

Ոստիկանը մարդ է, դերասանները՝ չէ. Աշոտ Տեր-Մաթևոսյան

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի դերասաններից մի քանիսն այսօր գնացել էին Գլխավոր դատախազություն՝ ստանալու երկուշաբթի օրը գերատեսչությանն ուղղված իրենց դիմումի պատասխանը, որը վերաբերում էր նրան, որ իրենց թույլ տան ստեղծագործել իրենց թատրոնում, մինչև կլինի Սունդուկյան թատրոնին միավորվելու կամ չմիավորվելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Դատախազությունից «Գոյ» թատրոնի փաստաբանին տեղեկացրել էին, որ դիմումը հասցեագրել են Երևանի Դատախազությանը, […]

Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի Վրաստանի վերաբերյալ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Եվրահանձնաժողովը զեկույց («Ընդլայնման հաշվետվություն») կհրապարակի՝ գնահատելով Վրաստանի կողմից 9 հանձնարարականների կատարման մասին։ Եվրահանձնաժողովը գնահատելու է, թե Վրաստանն ինչ է արել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց հետո: Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023 թվականին՝ պարտավորվելով կատարել ևս 9 քայլ։

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 59-ամյա տղամարդ է հիվանդանոց բուժօգնության տեղափոխվել: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդունքում պարզվել էր, որ ժամը 20.10-ին Նաիրի Զարյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր Թալինի բնակիչ 54-ամյա տղամարդը: Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է […]

Վրացական երազանքը և հայկական հալլյուցինացիաները․ Արմեն Աշոտյան

Վրացական ընտրությունների քննարկումը հայկական հանրային տիրույթում բուռն է և «ինքնամոռաց», սակայն այդ ընթացքում կա՛մ շրջանցվել են, կա՛մ որոշ շրջանակների կողմից միտումնավոր խեղաթյուրվել են մի շարք փաստեր։ 1. Անշուշտ, եվրոպական և ամերիկյան իշխանական արձագանքները ևս մեկ անգամ վկայում են համատարած դարձած երկակի ստանդարտների և արժեքների անվան տակ շահերի բացահայտ գերակայության մասին։ Վրաստանի ընտրություններն իրենց որակով անհամեմատելի էին […]

Տեղի է ունեցել ԱԽ նիստ․ քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Ֆիցոն չի բացառել, որ իր նկատմամբ երկրորդ մահափորձը կիրականացվի

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ իր նկատմամբ մահափորձ կարող է իրականացվել առաջիկա շաբաթներին կամ ամիսներին։ Այս մասին նա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում։ «Ես մտավախություն ունեմ, որ նման հարձակում կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին, բայց չի կարելի թույլ տալ, որ մեզ ահաբեկեն: Եվս մեկ անգամ […]

Ճապոնիան բողոք է հայտնել ՄԱԿ-ի կոմիտեին՝ գահաժառանգության գենդերային հավասարության կոչի համար

Ճապոնիայի կառավարությունը չափազանց ցավալի է համարում, որ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն խորհուրդ է տվել վերանայել Կայսերական գահատոհմի օրենքը, որպեսզի գահը ժառանգելիս ապահովվի գենդերային հավասարություն։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։ «Դա չափազանց ցավալի է: Մենք բողոք ենք հայտնել կոմիտեին և պահանջել հանել (այդ հանձնարարականը)», – նրա խոսքերն […]

Հրդեհ է բռնկվել Արտաշատի մանկապարտեզներից մեկում․ տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Տեղում իրականացվել է տարհանման աշխատանքներ․ տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից։ Հրդեհը […]

Իսրայելի նախագահը կմեկնի Բաքու՝ ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ երկիրը կներկայացնի այս տարի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովին: Հերցոգն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության հարցը շատ կարևոր է։ Բացի այդ, Իսրայելի նախագահն ասել է, որ անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցություն կառուցել մի ժամանակաշրջանում, երբ «չարիքի առանցքը (նկատի ունի Իրանը և նրան աջակցող ուժերը-Խմբ.) փորձում է Իսրայելին արգելափակել բոլոր […]

Արաբկիր համայնքի նախկին ղեկավարին պատճառած գույքային վնասի համար մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 2005-2007թթ. ընթացքում Երևան քաղաքի նախկին Արաբկիրի թաղապետարանում հանցավոր սխեմաների կիրառմամբ կատարված բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև` համայնքի աղբահանության համար հավաքագրված գումարները հափշտակելու դեպքերի առթիվ դեռևս 2019թ. դեկտեմբերին նախաձեռնված քրեական վարույթներից անջատված վերջին՝ երրորդ մասի նախաքննությունը՝ Արաբկիր համայնքի ավագանու նախկին […]

Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի հերթական նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի չորրորդ նիստը: Նախ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նախորդ նիստերի ընթացքում կայացված որոշումների և հանձնարարականների հիման վրա կատարված աշխատանքների վերաբերյալ: Հաջորդիվ՝ նիստի մասնակիցները քննարկել են ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են կազմկոմիտեի կազմում փոփոխություններին, […]

Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում հաշախարհային աղոթք կլինի` հանուն Հայաստանի և հայ պատանդների

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հրավիրում է բոլորին՝ միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան, որը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին, Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 17:00-ին: Ընդհանրական աղոթքի արարողությունը տեղի է ունենում COP29 համաժողովի բացման նախօրեին, որն այս տարի անցկացվում է Ադրբեջանում։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը խնդրանքով դիմել է բոլորին՝ միանալու Ադրբեջանում պահվող […]

Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզա ստանալու կարգը փոխելու նպատակը միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարումն է

Հայաստանի կառավարությունը Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզա ստանալու կարգում փոփոխություն կատարելու որոշմանն է հանգել՝ ուսումնասիրելով միգրացիոն գործընթացները,  այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզա ստանալու ընթացակարգերը խստացնելու որոշում կայացրել։ «Խստացնել բառը […]

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի վեց անդամ երկրորդ գիշերն է անցկացրել թատրոնում

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի անդամներից վեցն արդեն երկրորդ գիշերն են անցկացնում թատրոնի շենքում. նրանք այդպես իրենց բողոքն են արտահայտում «Գոյ»-ը Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու ՀՀ կառավարության որոշման դեմ և պահանջում են իրենց հնարավորություն տալ շարունակել ստեղծագործել «Գոյ» թատրոնում։ Թատրոնի դերասաններից մի քանիսը հոկտեմբերի 28-ին մուտք էին գործել թատրոն։ Հոկտեմբերի 30-ին թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս […]

Սրբուհի Գալյանը քաղաքական թիմի մաս է, շատ պաշտոններ է զբաղեցրել. Հարությունյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածուի մասին

Դուք գիտեք, որ մեր ընտրությունը կանգ է առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում նաև քաղաքական: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Նա, ըստ էության, քաղաքական թիմի մաս է»,- ասաց Հարությունյանը: Լրագրողի դիտարկմանը՝ արդյո՞ք խնդրահարույց չէ, որ  քաղաքական թիմի անդամը դատախազությունում […]

Նարեկ Մկրտչյանը Դոհայում մասնակցել է Ընտանիքի քաղաքականությանը նվիրված նախարարական նիստին

Կատարի Պետության Սոցիալական զարգացման և ընտանեկան հարցերով նախարար Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հրավերով՝ Դոհայում մասնակցում եմ «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, հայտնում է Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Համաժողովին մասնակցում է տարբեր երկրներից ժամանած ավելի քան 2000 անձ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական առաջնորդներ, նախարարներ, քաղաքականություն մշակողներ, գիտնականներ, երիտասարդներ, հասարակական […]

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարզերում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։ […]

Նոյեմբերի 3-ին Մայր Տաճարում տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

Նոյեմբերի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։ Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանին, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանին, […]

Արտակարգ դեպք՝ Երևանում․ կին և տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «ձախ դաստակի 4-րդ մատի կտրած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կին, որից րոպեներ հետո էլ «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ՝ մի տղամարդ, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության […]

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է «ադրբեջանական սահմանին ֆրանսիական հետախուզություն տեղակայելու»՝ Բաքվի կեղծիքներին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծիքներին, թե, իբր, «Ֆրանսիան իր հետախուզական ծառայություններ անդամներին տեղակայում է ադրբեջանական սահմանին»։ «Լրտեսական ֆանտաստիկայի ժանրի վեպ, որը որպես բոնուս ներառում է դիպուկահարի ոճով հաղորդում Սյունիքի մարզպետի հետ Հայաստան՝ Ներքին Հանդ կատարած իմ այցելությունից»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում։ Նախօրեին ԵՄ […]

Ափսոսանք եմ հայտնում ԱԺ-ում տեղի ունեցածի համար, հանրությունից պատրաստ եմ ներողություն խնդրել. Քյարամյան

Նորմալ եմ վերաբերվում, եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, բայց որևէ կերպ չեմ կարող գնահատական տալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը` անդրադառնալով դատախազության կողմից իր հայտարարությունների հիման վրա վարույթ հարուցելուն: Նա նշեց, որ իրեն հարցաքննության չեն կանչել: «Ինչ ասել եմ, փաստերով հիմնավորվող բաներ են, սակայն գոյություն ունի նախաքննական […]

Արարատյան փողոցում հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը իրականացվելու են ճանապարհաշինարարական աշխատանքներ. քաղաքապետարան

Արարատյան փողոցում հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը իրականացվելու են ճանապարհաշինարարական աշխատանքներ: Այս մասին հայտարարություն են տարածել Երևանի քաղաքապետարանից: «Արարատյան փողոցում գտնվող էստակադայի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն տեղամաս առ տեղամաս իրականացվելու են ճանապարհաշինարարական աշխատանքներ: Այդ ընթացքում էստակադան շարունակելու է մնալ երթևեկելի»,- ասված է հայտարարության […]

Իսպանիայում հեղեղումները 51 մարդու կյանք են խլել

Իսպանիայում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Վալենսիայի ինքնավար համայնքում 51 մարդ է զոհվել: Հորդառատ անձրևների պատճառով մի քանի գյուղերում փողոցները վերածվել են գետերի, խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը, փակվել են մայրուղիները։ Հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններում։ Մալագայում գրեթե 300 ուղևորով արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժածներ չկան։ Փողոցներով հոսող հեղեղաջրերը մեծ արագությամբ […]

Արսենը ճիշտ ժամանակին լքեց ՌՊԼ-ն, հետո կարող էր ուշ լինել․ Զախարյանի ներկայացուցիչ

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը СЭ-ի հետ զրույցում արձագանքել է «Դինամոյի» խորհրդի անդամ Սերգեյ Ստեպաշինի խոսքերին: Ավելի վաղ Ստեպաշինը СЭ-ին տված հարցազրույցում նշել էր, որ Զախարյանը շուտ է հեռացել ՌՊԼ-ից՝ տեղափոխվելով «Ռեալ Սոսյեդադ»: «Ես այլ տեսակետ ունեմ, Արսենը հեռացավ ճիշտ ժամանակին։ Հետո, հնարավոր էր, որ նա ընդհանրապես չհեռանար, ամեն ինչ կարող էր […]

Հայաստանը տարածաշրջանում համարվում է ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը․ Սվաջյան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Փոփոխվող կրթություն. համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին, իրականացվող քաղաքականությանն ու անելիքներին: «Հայաստանը տարածաշրջանում համարվում է համընդհանուր […]

Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է, անգամ՝ ընդդիմության մակարդակում

Վերլուծաբան Ստեփան Դանիելյանը գրում է. «Լիբանանում ռմբակոծություններ են ու բազմաթիվ զոհեր: Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում, անգամ՝ ընդդիմության մակարդակում: Սա ազգային համերաշխության բացարձակ ու ֆենոմենալ ոչնչացում է, ինչը սկսվեց արցախցիների ճակատագրի հանդեմ ոչ միայն անտարբերությունից, այլև արհեստականորեն գեներացվող թշնամությունից: Հայ ժողովրդի, որպես ազգային միավորի գոյության մասին արդեն կարելի է խորքային կասկածանքով խոսել»:

Արարատի մարզում՝ Դիմիտրովի կամրջի մոտ, բախվել են Mercedes-ն ու Opel Astra-ն. կա 5 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում Դիմիտրով գյուղի վարչական տարածքոմ՝ ժողովրդին հայտնի «Դիմիտրովի կամրջի» մոտ բախվել են «Mercedes» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական […]

Վրաստանի դատախազությունը նախագահին կանչել է հարցաքննության՝ ընտրակեղծիքների մասին հայտարարությունների պատճառով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցաքննության է կանչվել դատախազություն. պատճառը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին նրա հայտարարություններն են: Վրաստանի դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման փաստերի վերաբերյալ՝ հիմնվելով 2024 թվականի հոկտեմբերի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Վրաստանի Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով («Ընտրակեղծարարություն») ներկայացրած բողոքի վրա: «Ըստ ԿԸՀ-ի հայտարարության […]

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց

Համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Հայտնում ենք, որ police-am.info-ն կեղծ կայք է, որևէ կապ չունի ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի հետ: Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը»,- Լեբեդևի խոսքերն է մեջբերում ԲելՏԱ գործակալությունը: