Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում է այն պայթեցնել. ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պտղնի գյուղի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը նռնակով զինված ահաբեկում և սպառնում է, որ այն կպայթեցնի։ Ոստիկանները բանակցություններ […]

Կոտայքում «Նիվա»-ն հարվածել է կովին և հայտնվել ձորում, կա մեկ տուժած

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան H28 ավտոճանապարհին՝ Աղավնաձոր համայնքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին և հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով կովը տեղում սատկել է, իսկ 1 անձ՝ մարմնական […]

Կարեն Անդրեասյանը իրականացրել է անօրինական գործողություններ՝ ուղղված դատավորների անկախության սահմանափակմանը

Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական գործիչ, ով չի համապատասխանել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված չափանիշներին, պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով՝ կատարած ապօրինություններով խախտելով օրենքի գերակայության սկզբունքը և Սահմանադրության դրույթները ու սկզբունքները։ Այս մասին հայտարարություն է տարածել Դատավորների միությունը: ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը […]

Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի Արգիշտի 15 և 17 տասնչորս հարկանի շենքերի բնակիչները ժամը 11։00-ից հայտնվել են անելանելի վիճակում։ Հայտնում է Shamshyan.com-ը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում են․ «Ժամը 11-ի կողմերը լույսերն անջատեցին, մտածեցինք հերթական պրոֆիլակտիկան է։ Մոտեցանք պատասխանատուներին, ինչ-որ աշխատակից, ում անունը Գնել էր, հայտնեց, […]

Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման: Միջոցառման նպատակն էր անդրադառնալ Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները՝ դիտարկելով դրանք օրենքի նոր փոփոխությունների լույսի ներքո և առանձնացնելով այն […]

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Իրավասու մարմին) ձևավորումից ի վեր՝ 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր, նախաձեռնվել է 553 ուսումնասիրություն: Հայտնում են գլխավոր դատախազությունից։ Իրավասու մարմինը 172 անձի վերաբերյալ դատարան է ներկայացրել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ 201 միջնորդություն: Իրավասու մարմնի կողմից դատարան է ներկայացվել 116 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի […]

Ուժի մեջ են մտել սկուտերով, սքեյթբորդով և այլ նմանատիպ միջոցներով երթևեկության կանոնները

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները: «Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով սահմանվում է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) […]

Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ այսօր ընդլայնված կազմով քննարկել են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։ «Զեկուցվեց, որ շարունակվում են հանդիպումները ձկնորսների հետ`բացատրելու ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորությունը։ Պետք է նշեմ, որ այս տարի […]

Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան — «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը

Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը կանաչ լույս վառում Ադրբեջանի համար, երբ պատմական կեղծիքի դեմ պայքարելու փոխարեն հենց ինքն է այն դարձնում քննարկման առարկա. Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից խիստ զայրացած է Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ «Զուգահեռներ երբ մենք անցկացնում ենք, դա նշանակում է, որ մենք պատմական կեղծիքը ադրբեջանցիների թույլ տված, որով նրանք «Արևմտյան Ադրբեջան» ասելով հասկանում […]

Իտալական Ա Սերիայի առաջատարներից մեկը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

Ինչպես հայտնում է РБ Спорт-ը, իտալական «Ատալանտան» շարունակում է հետաքրքրվել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչ Ռաֆայելա Պիմենտան վերջերս հանդիպում է անցկացրել Բերգամոյի ակումբի հետ։ Ըստ աղբյուրի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տրանսֆերը քիչ հավանական է։ «Ատալանտան» նախատեսում է հետևել կիսապաշտպանի ելույթներին 2024/2025 մրցաշրջանում և տրանսֆերի վերաբերյալ հետագա որոշում կկայացնի ամռանը: ՌՊԼ-ի […]

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին. ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ, որ նախատեսվող փաստաթղթերն ընդունվեն, ասել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Մասնավորապես, Ղազախստանի մայրաքաղաքում տեղի կունենան ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության առանցքային մարմինների՝ պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ Միջոցառմանը նախատեսվում […]

«Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի մոտ ավտոմեքենա է այրվել

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսատուն-վարչության տարածքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել […]

Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ

Կառավարությունը նախատեսում է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցության շրջանակում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման առավելագույնը երկու հնարավորություն։ Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում։ Այս փոփոխությունը բխում է զոհված զինծառայողների ընտանիքների համար վերարտադրողական առողջության ապահովման ծրագրի շրջանակում ընդլայնված աջակցության անհրաժեշտությունից։ Մինչ օրս փոխնակ մոր ծառայությունների համար փոխհատուցումը սահմանափակված էր մեկ անգամ։ Սակայն […]

Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը

ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ, չնայած եղանակային բարդ պայմաններին՝ արշավախումբը փլատակներից մաքրում է բարձունքին գտնվող ամրոցի պարիսպները՝ բացահայտելով միջնադարյան թաքնված մշակութային շերտերը։ Արդեն կան առաջին գտածոները, դարերով ծածկված հողի […]

Պապիկյանն այցելել է սահմանագոտի

Նոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի: Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել հանձնարարականներ:

Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։ Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։ Հաղորդվում է, որ պաշտոնական այցի […]

Երևանում հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մթնոլորտային օդի պահպանության նորմերի վերահսկողության ընթացքում Երևան քաղաքի Ս.Փարաջանով փ.8 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ։ Մասնավորապես՝ շինհրապարակից դուրս եկող, հիմնահող տեղափոխող բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով։ «HOWO» մակնիշի բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Հիշեցում Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և […]

Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել

Եգիպտոսի Մարսա Ալամ նահանգի ափերի մոտ խորտակվել է զբոսանավ, որի վրա 30-ից ավելի զբոսաշրջիկ է եղել: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, զբոսաշրջիկներից մի քանիսին ողջ են գտել: Որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնել են նահանգի իշխանությունները: Ընդհանուր առմամբ, զբոսանավի վրա եղել է 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ: Զբոսանավը Մարսա Ալամում գտնվող Ղալիբ նավահանգստից մեկնել է նոյեմբերի 24-ին և […]

Նաև նոր նշանակումներ

«Աստղաթափից» ոմանք նաև պաշտոններ ստանալու հավակնություններ ունեն, ոմանք էլ արդեն ստացել են։ Օրինակ, Նարեկ Զեյնալյանին Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու մասին լուրերը համառորեն չեն լռում։ Նախկինում թիմակիցների կողմից մերժված Արփի Դավոյանին էլ կարծես որոշել են տեղավորել։ Մամուլի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի պաշտոնում։ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանն էլ շուտով ամբողջ […]

«Չխուսափել որոշումների կայացումից». Խուդաթյանն իր առաջին խորհրդակցությունն է անցկացել

Տարածքային կառավաման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է գերատեսչությունում անցկացրած առաջին խորհրդակցության մասին: «Այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրել եմ գործակարգավարական խորհրդակցություն։ Նախ ծանոթացել եմ աշխատակազմի հետ, ապա նախարարի տեղակալները հակիրճ ներկայացրել են իրենց համակարգման ոլորտները։ ՏԿԵ նախարարության համակարգման ենթակայության տակ գտնվող կոմիտեների ղեկավարները ևս ներկայացրել են իրենց ոլորտները և ընթացքում գտնվող […]

Սա ցույց է տալիս հայկական ֆուտբոլի որակը. Ռուի Մոտան՝ «Փյունիկ»-ի հետ խաղի մասին

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ՀՊԼ 15-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով: «Կարծում եմ՝ շատ լավ և մրցունակ խաղ էր: Ըստ իս, այն ցույց է տալիս հայկական ֆուտբոլի որակը: Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը, ամբողջովին վերահսկում էինք խաղը՝ տիրելով գնդակին: Շատ լավ համագործակցություն էր: Գոլ խփեցինք այն ժամանակ, երբ […]

Փաշինյանի փոխարեն ՀՀ սուվերենությունը պաշտպանում են օտար երկրները

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Իրանի տարածքում: Հրապարակած նկարին կից նա գրել է. «Միակն ու անկրկնելին» Ըստ էության, դեսպանը արձագանքում է Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքը Արեւմտյան Ադրբեջան ներկայացնելու կեղծ թեզերին: Փաշինյանի փոխարեն ՀՀ սուվերենությունը պաշտպանում են օտար երկրները։ Անգամ Արևմուտքն է դեմ Ադրբեջանի անհիմն տարածքային նկրտումներին […]

Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է հաստատել 2024 թվականին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած տնտեսավարողների գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր։ Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հարթակում։ Աջակցությունը տրամադրվելու է այն տնտեսավարողներին, որոնց գյուղատնտեսական մշակաբույսերին կամ բազմամյա տնկարկներին հասցված վնասը կազմել է 50-100%, և որոնց վարկային մնացորդը 5 մլն […]

Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը. ներկա են եղել միայն իշխանական պատգամավորները

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը ստանձնել է լիազորությունները, և, համապատասխանաբար, դադարեցվել են նախորդ գումարման օրենսդիր մարմնի լիազորությունները։ Նիստին ներկա է եղել «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մասնակցել է Վրաստանի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի չներկայանալու պատճառով խորհրդարանի առաջին նիստը բացել է ամենատարեց պատգամավոր Լադո Կախաձեն։ Նա շնորհակալություն է հայտնել բնակչությանը […]

Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման

Շուրջ 5 տասնյակ հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչներ դեմ են հանդես եկել քաղաքային տրանսպորտի թանկացմանը: Նրանց հայտարարության մեջ ասվում է. «Օրվա քաղաքային իշխանությունների ձեռամբ, դամոկլյան սրի պես, մի նոր աղետ է կախվում երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի գլխին։ Հունվարի 1-ից մինչև 300 դրամ թանկանալու է քաղաքային տրանսպորտի ուղեվարձը։ Վճռականորեն մերժում ենք քաղաքային տրանսպորտի ուղեվարձի […]

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 243 դեպք. գրանցվել է 43 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, […]

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն

Երևանում նոյեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, 26-27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 25-26-ին լեռնային շրւջաններում՝ ձյան, նոյեմբերի 27-28-ին նախալեռնային և հովտային շրջաններում՝ թաց ձյան և […]

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք  հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 […]

Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հաստատությունում: «Ծանր աշխատանք է, բայց մենք աստիճանաբար մաքրում ենք աշխարհը կանանց նկատմամբ բռնությունից», — X-ում գրել է դեսպանը:

Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձորում. 4 անձի մեղադրանք է ներկայացվել. 2-ը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են […]