Հովիկ Աղազարյանին 200-300 հզ․ դոլար ապօրինի վարձատրելու վերաբերյալ քրգործի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու […]
Լևոն Տեր-Պետրոսյանը բժշկական կենտրոնում պլանային հետազոտություն է անցել

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։ Նա այլ մանրամասներ չի հաղորդել։
Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները, դրանք տևել են 5,5 ժամ

Ստամբուլում ավարտվել են ռուսական և ամերիկյան կողմերի միջև խորհրդակցությունները, որոնք թեման դեսպանատների աշխատանքի կարգավորումն էր: Խորհրդակցությունները տևել են 5,5 ժամ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հոդվածում ասվում է, որ բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար հայտարարությունների։ Քաջատեղյակ աղբյուրը հայտնել է, որ պատվիրակությունների բանակցություններն ընթացել են հանգիստ և կառուցողական հունով։ Նա նշել է, որ խորհրդակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով […]
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ Վարչապետի հայտարարությունը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։ Վարչապետը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։ «Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի […]
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մարտի հաշվետվությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, ուղեկցումների բաժնի և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի մարտի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած […]
Աբովյանի մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով փաստացի ձեռք է բերել համայնքի նախկին ղեկավարը

Դատախազը 2025 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի և այլոց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2015-2021 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, նույն համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի պետ Ա.Զ.-ի և իր աներորդու կնոջ՝ […]
Առանց Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի չենք կարող վստահել որևէ խաղաղության, խաղաղությունն ու նրանց վերադարձը փոխկապակցված են. Սիրանույշ Սահակյան

Հայ գերիների, պատանդների ազատ արձակման հարցը նախևառաջ, ենթադրում է անմիջական դիվանագիտական քաղաքական աշխատանք: Այս մասին Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկմանն ասաց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանը: Նրա խոսքով՝ այդ աշխատանքի ուղղությունն այն պետք է լինի, որ միջազգային կոնվենցիաներով նախատեսված է հակամարտության ակտիվ ավարտից հետո հայրենադարձում: «Դա պատերազմական հանցագործություն է, ուստի […]
Սուրբ Աթոռի Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով միջազգային գիտաժողով․ ահազանգ

Հենց հիմա Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այս մասին տեղեկացնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը․ «Ահազանգ!!! Հենց հիմա Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։ Մինչև այսօր հայագիտական որևէ կազմակերպություն տեղյակ չի եղել […]
ՀՀ զինվшծ ուժերում կապահովվի կանանց ներգրավվածության աճը

ՀՀ զինված ուժերում սերժանտական համակարգի կայացման, հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի, ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված կամ հրահանգչի որակավորում ունեցող կադրերի, կանանց գումարտակում համալրվածության մակարդակի և որակների բարձրացման, օտարերկրյա պետությունում ուսումնառության գործուղված կուրսանտների հետ կապված առաջացած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ զինված ուժերում մեծ աշխատանքներ են կատարվում […]
ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև Հայաստանի համար գեոպոլիտիկ պայքարը սրվում է

Անդրկովկասում իր շահերն առաջ տանելիս ԵՄ-ն անտեսում է ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև Հայաստանի համար գեոպոլիտիկ պայքարը սրվում է։ ՔՊ-ականների հակառուսական և արևմտամետ արտաքին քաղաքականության արդյունքում հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքն աստիճանաբար թուլանում է և ՀՀ-ում աճում է արևմտյան ազդեցությունը։ Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ում զրոյացնել […]
Վրшերթ՝ Երևանում. 51-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Արայիկ Ա.-ն իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Գայանե Գ.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն […]
Գերմանիայի ապագա կանցլեր Մերցը ցանկանում է առաջին գերմանացուն ուղարկել Լուսին

Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ցանկանում է առաջին գերմանացուն ուղարկել Լուսին, գրում է Bild-ը: Կոալիցիոն համաձայնագրում այս նպատակը հստակ նշված է.«Մենք ձգտում ենք նրան, որ գերմանացի կին կամ տղամարդ տիեզերագնացը թռչի Լուսին միջազգային առաքելության շրջանակում: Տիեզերական առաքելությունները նոր սերնդին ոգեշնչում են նոր նվաճումների»: Այսպես է բացատրել իրենց ծրագրերը Քրիստոնեական-դեմոկրատական միություն, Քրիստոնեա-սոցիալական միություն և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն […]
Տերյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրա

Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա: Տուժածներ չկան: Ահազանգով ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» […]
ՀՀ-ում երկրորդ պետություն չի ձևավորվում, արցախցիներն իրենց իրավունքների համար են պայքարում. Օհանյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի առաջարկության հիման վրա մենք հանդիպումներ ունեցանք, հանդիպեցին հիմնականում Արցախի Ազգային Ժողովի և «Հայաստան »խմբակցության համատեղ աշխատանքային խմբի անդամները, որոնք այս ժամանակահատվածում լուրջ համատեղ աշխատանք են իրականացնում արցախցիների իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական և տարբեր ոլորտ ներում աշխատանք իրականացնելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը: Օհանյանի խոսքով՝ բազմաթիվ նախաձեռնություններ […]
Սանկտ Պետերբուրգում 7-րդ դասարանցին դասընկերոջը 18,2 մլն ռուբլի է տվել

Սանկտ Պետերբուրգում յոթերորդ դասարանի աշակերտը համադասարանցուն տարբեր արժույթներով գումար է տվել՝ հավատացած լինելով, որ գումարն օգտագործվելու է վերջինիս մոր բուժման համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ապրիլի 9-ին տեղի բնակիչներից մեկը դիմել է ոստիկանություն՝ իր 13-ամյա որդու նկատմամբ խարդախության մասին հաղորդումով։ Տղամարդը հայտնել է, որ որդին անհայտ անձին փոխանցել է […]
Երևանում 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Հայտնում են ՆԳՆ-ից: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և […]
ՈՒՂԻՂ. Անհապաղ գործողություններ են պետք գերիների վերադարձի համար. քննարկում

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ. Հայաստանի ազատոճայինները 5-րդն են ԵԱ-ի թիմային հաշվարկում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի թիմից արծաթե մեդալակիր են դարձել Եվրոպայի 2024 թ. չեմպիոն Արման Անդրեասյանը և աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնյան […]
Եթե ՀՀ անվտանգությանը սպшռնալիքներ լինեն, կկիսվենք հանրության հետ. Արմեն Գրիգորյան

Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանային իրավիճակի մասին համապարփակ ինֆորմացիա ունենանք: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարցին՝ տեղեկություն ունի արդյոք ադրբեջանական կողմում կուտակումներ կան սահմանին, նա ասաց. «Եթե որևէ ինֆրմացիա լինի, որը փոխկապակցված է ՀՀ անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար, […]
Զվարթնոցի կամրջի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Lexus»-ում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Վաղարշապատ ավտոճանապարհի Զվարթնոցի կամրջի հարևանությամբ՝ Մանուշյան փողոցում, հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Արթուր Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում: Արթուր Ս.-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի […]
Հրաժարական չեմ ներկայացնելու, Գյումրիում քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասով կլինի պաշտոնական հայտարարություն. Շիրակի մարզպետ

Գաղափարները 180 աստիճան տարբեր են և չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի կամ Մարտուն Գրիգորյանի կամ մյուս ուժերի ցուցակում եղած մարդիկ ՔՊ-ի հետ ճանապարհ ունեին անցնելու. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է մարդագողություն անեն մյուս ուժերի ավագանիներից, իրենց Սարիկի օգտին քվեարկեն, որ դառնա քաղաքապետ: Մարզպետը […]
Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատավծներում. Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում, Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա -Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա — Իսահակյան փողոցի խաչմերուկ: Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:
Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները ԵՄ-ի գործը չէ, որքան հեռու լինի այս հարցերից, այնքան «լավ» բոլորի համար. Ալիևը՝ ֆոն դեր Լայենի հայտարարության մասին

ԵՄ-ն կոչ է անում բացել Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, բայց այս ամենի հետ Եվրոպան կապ չունի. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելկով Եվրանաձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը: Ալիևի խոսքով՝ ֆոն դեր Լայենի հայտարարությունը «տարօրինակ» է: Հիշեցնենք, որ Եվրանաձնաժողովի ղեկավարը հույս էր հայտնել, որ «Թուրքիայի, Ադրբեջանի, […]
Երևանում չորացած ծառը կոտրվել և ընկել է կայանված «Volkswagen»-ի վրա

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:20-ի սահմաններում Ահարոնյան փողոցի 2 և10 շենքերի հասցեում չորացած ծառը կոտրվել և ընկել է պարսպի տակ կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վրա: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում, ՍԴ-ն էլ հստակ որոշել է՝ Անկախության հռչակագրի դրույթները Սահմանադրության կիրառությանը չեն խանգարում. փոխնախարար

Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում, և քանի որ Սահամանադրությունն իրավաքաղաքական փաստաթուղթ է, իրավական առումով էլ Սահամանադրական դատարանը առնվազն գործող Սահամնադրության մասով այդ հարցին պատասխանել է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Սահմաանդրության նախաբանը փոխվելու է: «Եթե իրավական տեսանկյունից ենք նայում, Սահամանադրական դատարանն […]
Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդի հետ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Պատիվ եմ ունեցել Ֆրանսիայի դեսպանատանն ընդունել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին»,-նշված է դեսպանի գրառման մեջ։
2018-ին խեղճ մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա այդպիսին չենք ընկալվում. ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը սևանում է. Նիկոլ Փաշինյան

Հիմա շատ են խոսում այն մասին, որ մենք 2018 թվականին խեղճ ու անճար մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում այդպիսին, սրա մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա, մեր ծրագրերի էվոլուցիան դրա մասին է վկայում: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք 2018-ից ասել ենք՝ նախ այլաբանորեն հետո ուղղակի, որ աղքատությունը հաղթահարվում է […]
Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ամերիկացիների համար ցնցուղներում ջրի ճնշումը բարձրացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ցնցուղներում ջրի ճնշումը բարձրանցնելու համար՝ ընդգծելով, որ «ցանկանում է խնամել իր գեղեցիկ մազերը»: Ինչպես գրում է Reuters-ը, նա չեղարկել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված սահմանափակումը, որով ջրի հոսքը յուրաքանչյուր ցնցուղից կրճատվել էր մինչև 9,5 լիտր ջուր 1 րոպեում: Հրամանը ստորագրելիս Թրամփը բողոքել է, որ «ջրի […]
Երևանում «Nissan March»-ը կոտրել է գազատար խողովակն ու հայտնվել ձորակում

Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Սերոժ Հ.-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն, հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին ու ծառերին: Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է […]
Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում. Փաշինյան

Պետական պաշտոնյաներն էլ պետք է մտածեն իրենց գիտելիքի մասին։ Այս մասին կառավարությասն նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետև, եթե ես սովորեի, 6-7 տարի առաջ այս ելույթը նույն ձևով այս նույն տեղում կունենայի։ Այն, որ ես հիմա եմ սրա մասին խոսում, […]
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում շուրջ 800 միլիոն դրամի իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար […]
Պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն

Հայաստանի կառավարությունը պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու նոր որոշում է ընդունել։ Հավաքները կանցկացվեն 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստի ժամանակ։ Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական […]