Գերմանիայի ապագա կանցլեր Մերցը ցանկանում է առաջին գերմանացուն ուղարկել Լուսին

Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ցանկանում է առաջին գերմանացուն ուղարկել Լուսին, գրում է Bild-ը:

Կոալիցիոն համաձայնագրում այս նպատակը հստակ նշված է.«Մենք ձգտում ենք նրան, որ գերմանացի կին կամ տղամարդ տիեզերագնացը թռչի Լուսին միջազգային առաքելության շրջանակում: Տիեզերական առաքելությունները նոր սերնդին ոգեշնչում են նոր նվաճումների»: Այսպես է բացատրել իրենց ծրագրերը Քրիստոնեական-դեմոկրատական միություն, Քրիստոնեա-սոցիալական միություն և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն դաշինքը:

«Ամերիկացիները եվրոպացիներին առաջարկել են իրենց հետ տիեզերագնաց տանել Լուսին: Մենք ուզում ենք այդ տեղը մերը լինի: Ի վերջո, Գերմանիան ամենամեծ ներդրումն ունի եվրոպական տիեզերական ծրագրի մեջ», — BILD-ին բացատրել է տնտեսագետ և Քրիստոնեա-սոցիալական միություն պատգամավոր Քրիստիան ֆոն Շտետենը:

Բեռլինում ծնված Ռաբեա Ռոգեն դարձել է առաջին գերմանուհին, որը թռել է տիեզերք: Սակայն 1978 թվականից ի վեր 12 գերմանացի տղամարդ է եղել տիեզերքում. այնուհանդերձ, դեպի Լուսին արշավներին մասնակցել են միայն ԱՄՆ քաղաքացիները։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն