Տերյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրա

Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա:

Տուժածներ չկան:

Ահազանգով ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել հատուկ էլեկտրական սղոցներով ծառը մասնատելու ու այն այնտեղից տեղափոխելու համար:

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն

Գեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է

Նահանջ հրաման տվողը, հող հանձնողը մի մարդ է՝ Նիկոլը