Անդրկովկասում իր շահերն առաջ տանելիս ԵՄ-ն անտեսում է ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև Հայաստանի համար գեոպոլիտիկ պայքարը սրվում է։ ՔՊ-ականների հակառուսական և արևմտամետ արտաքին քաղաքականության արդյունքում հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքն աստիճանաբար թուլանում է և ՀՀ-ում աճում է արևմտյան ազդեցությունը։
Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ում զրոյացնել ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսական ազդեցությունն ու ՀՀ-ն դուրս բերել Մոսկվայի գեոպոլիտիկ ազդեցության գոտուց։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար Արևմուտքը հենվում է 2018թ․-ին ՀՀ-ում իշխանության բերված հակառուսական խմբակի՝ՔՊ-ի վրա։
ՔՊ-ն սառեցրել է ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հայ-ռուսական կապերի վատթարացման արդյունքում կորցրել է Արցախը՝այն հանձնելով իր դաշնակից Ալիևին, այժմ էլ ՀՀ գործող իշխանությունները լոբբինգ են անում ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության քաղաքականությունը։
Մոսկվան բազմաթիվ անգամ՝տարբեր խողովակներով զգուշացրել է ՀՀ գործող իշխանություններին, որ հայ-ռուսական կապերի խզումը՝Տիտանիկի տոմս գնել է նշանակում հայկական կողմի համար։
Սակայն ՔՊ-ն շարունակում է վարել հակառուսական արտաքին քաղաքականություն՝Արևմուտքի հրահանգով, ինչն աղետալի ռազմա-քաղաքական և տնտեսական հետևանքներ է ունենալու հայոց պետականության ու ՀՀ քաղաքացիների համար։
ՀՀ քաղաքացիները պետք է կանգնեն ոտքի՝ՔՊ-ն սպասարկում է ոչ թե հայկական ազգային ու պետական, այլ սեփական թիմային շահերը՝վատթարացնելով կապերը ՌԴ-ի հետ Արևմուտքում ցանկանում է ստանալ քաղաքական տանիք և կանաչ լույս՝ 2026թ․-ին վերարտադրվելու և թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկելու համար։
Սեդա Գևորգյան